Միկրոձեռնարկատիրոջ մայրության նպաստ

Աննա․

Բարև Ձեզ։
Կասե՞ք՝ ինչպե՞ս է հաշվարկվում միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ԱՁ մայրության նպաստը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Նայեք 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Կառավարության որոշման Գ Լ ՈՒ Խ II. ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԻՆ ՏՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Tigran

Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին տրվող անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում հաշվարկում, նշանակում և վճարում է միասնական սոցիալական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողին տրվող անաշխատունակության նպաստը հաշվարկվում է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձանց համար սահմանված ընդհանուր հիմունքներով:
Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձն իրեն տրվող անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը նշանակելու և վճարելու համար իր պետական գրանցման վայրի տարածքային բաժին է ներկայացնում՝
1) դիմում, որում նշվում են դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն և հարկ վճարողի հաշվառման համարը, իր անվամբ բացված՝ ցանկացած բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել անաշխատունակության կամ մայրության նպաստի գումարը.
2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, բժշկական հաստատության տված անաշխատունակության թերթիկը (օրենքով սահմանված դեպքում՝ անաշխատունակության թերթիկի լուսապատճենը).
3) հարկային մարմնի տված՝ սույն կարգով սահմանված ձևի տեղեկանքը՝ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա՝ օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամտի և շահութահարկի մասին, իսկ օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում՝ ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու տարվան նախորդող տարվա ընթացքում բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ) համարվելու կամ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքով (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով) սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածների մասին.
4) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի դեպքում՝ հիվանդ երեխայի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, իսկ մինչև 18 տարեկան՝ անհատական խնամքի կարիք ունեցող կամ հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման դեպքում՝ նաև առողջարանային ուղեգրի լուսապատճենը.
5) ըստ անհրաժեշտության՝ մայրության նպաստ նշանակելու և վճարելու համար հարկային մարմնի տված տեղեկանքը՝ ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու օրվա դրությամբ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի, որպես օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված անձ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ գործունեությունը դադարեցված լինելու մասին՝ համաձայն սույն կարգով սահմանված ձևի:
Սկզբում դիմում եք հարկային, հետո տեղեկանքը ներկայացնում միասնական սոցիալական ծառայություն՝ տարածքային բաժին: