Դուրսգրված հաշվարկային փաստաթուղթ

Ռուբ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պարազբանել ՀՕ121 հոդվածի 7-րդ մասի 1,2 կետերը։ 1. Եթե ճիշտ եմ հասկանում, ապա, եթե օրինակ՝ աշխատանքների կատարման համար ձեռք են բերվել նյութեր 2021-ին, բայց աշխատանքների կատարման փաստը հավաստող հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել 2022-ին, ապա այդ ծախսերը վերաբերվում են 2022-ի՞ն և 2021-ի շահութահարկից նվազեցման ենթակա չե՞ն։ 2. Եթե ճիշտ եմ հասկացել հոդվածի բովանդակությունը, ապա այդ դեպքում, եթե 2022-ին ֆիրման անցնում է շրջանառության հարկի դաշտ, ապա ինչպե՞ս պետք է վարվի այդ նյութական ծախսումների և աշխատանքների կատարման հետ անմիջական կապ ունեցող ստացված ծառայությունների հետ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. Եթե ճիշտ եմ հասկանում, ապա, եթե օրինակ՝ աշխատանքների կատարման համար ձեռք են բերվել նյութեր 2021-ին, բայց աշխատանքների կատարման փաստը հավաստող հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել 2022-ին, ապա այդ ծախսերը վերաբերվում են 2022-ի՞ն և 2021-ի շահութահարկից նվազեցման ենթակա չե՞ն։
Նյութերի մասով 2021-ի շահութահարկից նվազեցման ենթակա են համամասնորեն, եթե այդ նյութերի հաշվով կա նյութածախսի հաշվետվության տվյալներ, կամ ամբողջը նվազեցրեք, իսկ աշխատանքի ծախսերը եթե վերաբերում են 2021-ին դրանք ևս 2021-ի շահութահարկից նվազեցման ենթակա են:
2. ՀՕ հ.72
1. Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում՝
3) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերի շրջանակներում հարկման ենթակա գործարքներին.
ՀՕ հ.73
12. Օրենսգրքի համաձայն՝ ԱԱՀ վճարողների մոտ հարկման ընդհանուր համակարգից հարկման հատուկ համակարգեր տեղափոխվելու օրվա դրությամբ առկա կամ հարկման հատուկ համակարգում գտնվելու ընթացքում առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հետագայում կրկին հարկման ընդհանուր համակարգ տեղափոխվելու դեպքում կարող է մարվել ԱԱՀ-ի պարտավորությունների հաշվին: Սույն մասի կիրառության իմաստով` հարկման հատուկ համակարգում գտնվելու ընթացքում առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հաշվարկելիս հաշվի են առնվում հարկման ընդհանուր համակարգից հարկման հատուկ համակարգեր տեղափոխվելու օրվա դրությամբ հարկ վճարողի մոտ առկա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, այդ ժամանակաշրջանում Օրենսգրքով սահմանված դեպքերում ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով պետական բյուջե վճարման կամ հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարները:

Ալլա

Եկեք օրինակի վրա նայենք , դուք կահույքի արտադրությամբ եք զբաղվում։ 2021թ ընթացքում ձեռք եք բերում նյութեր կահույքի արտադրության համար, բայց կահույքը պատրաստ է լինում 2022թ և այն վաճառում եք , այսպիսով՝ ունենում եք 2022թ համար այդ կահույքի համար օգտագործված նյութերի ծախսագրում վաճառքին համամասնորեն։ Եթե աշխատում եք շրջհարկի դաշտում, ապա շրջհարկը վճարելու համար ծախսերը հաշվի չեն առնվում հարկային տեսակետից կոնկրետ արտադրության և ծառայությունների մատուցման գծով, բայց ֆինանսական առումով ձեր հաշվառումը դուք պետք է տանեք։

Ռուբ

Հարգելի Ալլա, շնորհակալ եմ արձագանքման համար։ Ընկերությունը 2021ին աշխատել է ԱԱՀ դաշտում և 2022ին անցել շրջ․ հարկի դաշտ։ 2021-ի շահութահարկից նվազեցվել են 2021-ին ձեռքբերված նյութական և աշխատանքային ծախսումները, սակայն մնացել է անավարտ արտադրություն, որը ավարտվելու է 2022-ին։ Ուզում եմ հասկանալ, որևէ խախտում կատարել եմ թե ոչ՞։ Քանի որ փաստացի, կատարված ձեռքբերումները 2021-ի վերջում օգտագործվել են անավարտ արտադրության վրա և ֆիրման 2022-ը սկսել է ընդամենը մոտավորապես 100.000 դրամի պաշարների մնացորդով։

Ալլա

Դուք օգտագործել եք անավարտի վրա, բայց դա ձեզ համար հարկային առումով ծախս չի կարող համարվել, քանի դա չեք իրացրել, դա մտել է ծառայության կամ արտադրանքի ինքնարժեք, որը ձեր մոտ նստած է անավարտի տակ։ Ֆինանսական առումով, դուք 2022թ որ իրացնեք այն կդիտվի ձեր մոտ ծախս, բայց հարկային առումով այդ ծախսը դեր չի խաղա հարկերի հաշվարկման տեսանկյունից։