Ալլա․
Բարև բոլորին, հարգելի հաշվապահներ ջան, մի քանի հարց ունեմ։ 2025թ․ հոկտեմբերին բացել եմ ԱՁ (Wildberries – ով գործունեություն ծավալելու նպատակով), սակայն բացարձակ ոչ մի գործունեություն չեմ իրականացրել։ Բացելուց 20 օրվա ընթացքում հանձնել եմ 201 հաշվետվությունը։ Այս տարի հանձնել եմ 286՝ 0-ական հաշվետվություն, ինչպես նաև նորից 201 ձևի հաշվետվությունը։ Ամսի 17-ին հանձնել եմ նաև 240 և 244 հաշվետվությունները, իսկ վճարումը կատարել եմ ամսի 19-ին, սակայն համակարգում դեռևս 15,000-ական դրամ պարտք է ցույց տալիս։
Սա նորմա՞լ է, որ դեռ պարտք է երևում, թե՞ պետք է ինչ-որ տեղ դիմեմ։ Բացի այդ, արդյո՞ք կան այլ հաշվետվություններ, որոնք բաց եմ թողել և պետք է ներկայացնեմ, քանի որ ցանկանում եմ դադարեցնել գործունեությունս և չեմ ուզում որևէ բան կիսատ մնա։ Գործունեությունը դադարեցնելու համար ո՞ր հաշվետվությամբ պետք է անեմ, ու հստակ ինչեր լրացնեմ: Եվ ևս մեկ հարց, դադարեցնելուց հետո, այս եռամսյակի ավարտին պե՞տք է կրկին 286 հաշվետվություն ներկայացնեմ, թե՞ այլևս կարիք չկա։ Նաև՝ այս 3 ամսվա համար պե՞տք է կրկին 240 և 244 հաշվետվությունները ներկայացնել, թե՞ դա արդեն հաջորդ տարում է արվում։
Նախապես շատ-շատ շնորհակալ եմ։

Բարև Ձեզ։ Դադարեցում տալու համար հանձնեք “207. Հայտարարություն` հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին” ձևը՝ նշելով դադարեցման սկիզբը և ավարտը (կամ նշելով “անորոշ ժամկետով”)։
Հարկերի պարտքի մասով նորից ստուգեք, պետք է որ պարտքը զրոյանա։
2026թ․ համար 240 / 244 ձևերը անհրաժեշտ է հանձնել հաջորդ տարի՝ մինչև 2027թ․ ապրիլի 20-ը։
2026թ․ առաջին եռամսյակի համար անհրաժեշտ է հանձնել 286 հաշվետվությունը։
1 նորմա՞լ է, որ դեռ պարտք է երևում, թե՞ պետք է ինչ-որ տեղ դիմեմ։նայած երբ եք վճարել ու ճիշտ հաշվեհամարին, այսօր էլ նայեք, երևի նոր տեղ են հասել մուծումներեը, 2 Գործունեությունը լրիվ դադարեցնելու համար պետք է դիմել պետռեգիստր, օսկ կասեցնել 207 հաշվետվությամբ,
3 Եվ ևս մեկ հարց, դադարեցնելուց հետո, այս եռամսյակի ավարտին պե՞տք է կրկին 286 հաշվետվություն ներկայացնեմ, կարիք չկա։ Նաև՝ այս 3 ամսվա համար պե՞տք է կրկին 240 և 244 հաշվետվությունները ներկայացնել արդեն հաջորդ տարում։