Նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Մելինե․

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ ինձ տեղեկացնեք մայրության և անաշխատունակության նպաստի հաշվարկման վերաբերյալ մի քանի նրբություններ: Ինքս աշխատում եմ արդեն մոտ 3 տարի որպես հիմնական աշխատող X գործատուի մոտ, 2022 թվականի հունվարի 14-ից աշխատում եմ նաև Y գործատույի մոտ, մի փոփոխությամբ՝ X գործատույի մոտ համատեղությամբ է հաստիքս, իսկ Y գործատույի մոտ հիմնական։ Ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս պետք է կատարվի ինձ վերաբերվող (մայրության, անաշխատունակության) նպաստների հաշվարկները: Արդյոք ո՞ր գործատույից եմ ստանալու ինձ վճարվելիք գումարները, ի՞նչ տվյալներ պետք է ընդգրկվեն, պե՞տք է X գործատույից տվյալներ վերցնել, միջին աշխատավարձ ինչպե՞ս են ստանալու։ Մանրամասն խնդրում եմ պատասխանել, եթե կարող եք:
Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ձեր ընտրությամբ է, որ գործատուն կվճարի ձեզ մայրության նպաստը, ուղղակի մյուս գործատուից պետք է տեղեկանք ներկայացնեք ձեր եկամուտների վերաբերյալ, որ այդ եկամուտները ևս ընդգրկվեն միջին աշխատավարձի հաշվակի մեջ։

Tigran

6. Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ լիազոր մարմին) կողմից անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից: Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու համար նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) և լիազոր մարմնի համար նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:

Մարիաննա

Անաշխատունակության նպաստի դեպքում յուրաքանչյուր գործատու առանձին է հաշվարկում և վճարում նպաստը՝ որպես հիմք վերցնելով իր վճարած եկամուտը, իսկ մայրության նպաստի դեպքում հաշվարկում և վճարում է գործատուներից մեկը՝ հաշվառման ենթակա ամիսներում ներառելով նաև այլ գործատուի վճարած եկամուտը՝ հիմք ընդունելով հարկային մարմնի կողմից աշխատողին տրված անհատական հաշվի քաղվածքը։
Նպաստների դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող 12 հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը 12-ի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:
Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի (եկամտի) 80 %-ից, իսկ մայրության նպաստը՝ միջին ամսական աշխատավարձից։ Անաշխատունակության նպաստի դեպքում միջինը (80 %-ը) բաժանվում է 21-ի կամ 25-ի (հնգօրյա/վեցօրյա) և բազմապատկվում անաշխատունակության օրերի թվով, իսկ մայրության նպաստի դեպքում միջինը բաժանվում է 30,4-ի և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի օրերի թվով։ Անաշխատունակության նպաստը վճարվում է աշխատանքային օրերի համար, մայրության նպաստը՝ 140 օրացուցային օրերի համար։
Նպաստների հաշվարկման ժամանակ պահվում է միայն եկամտային հարկ։
Կարևոր է նաև, թե գործատուն հարկման որ համակարգում է աշխատում, օրինակ՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը: Ինչպես նաև միկրոձեռնարկատիրության դեպքում եկամտային հարկը 5 000 դրամ է։

Մելինե

Նպաստների դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող 12 հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը 12-ի բաժանելու միջոցով: Մարիաննա ջան, ըստ այս գրառման Ձեր ես 2-րդ գործատույի մոտ աշխատում եմ հունվարի 14-ից և փետրվարի 24-ից գտնվել եմ բյուլետենի մեջ …հիմա գործատուն ինչպե՞ս պետք է վարվի, եթե չունի նախորդող 12 հերթական ամիսների եկամուտ…. արդյո՞ք պետք է դիտարկի նվազագույն աշխատավարձի չափը։