Շահաբաժնի վճարում

Սյուզի․

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասացեք՝ նշվածներից ո՞ր դեպքում է ՍՊԸ-ն վճարում շահաբաժին, եթե այն գործում է ՝ 1. Ընդհանուր հարկման 2. Շրջհարկի 3. Միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում:

Իմ իմացությամբ նշվածներից միայն 1. Ընդհանուր հարկման դեպքում է ՍՊԸ-ն վճարում շահաբաժին: Խնդրում եմ գրեք Ձեր կարծիքը:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Բարև Ձեզ, Սյուզի։ Հարկման դաշտը կապ չունի շահաբաժին հայտարարելու / վճարելու հետ։ Շահաբաժին կարել է վճարել ցանկացած հարկման դաշտերում գործելու դեպքում։

Gevorg Grigoryan
Gevorg Grigoryan
3 տարի առաջ

Հարգելի Սյուզի, որպես կազմակերպաիրավական ձև ունեցող իրավաբանական անձինք
Հարկման դաշտում գործելու պարագայում բոլոր բաժնետերը կարող են ակնկալել շահաբաժին։

Tigran
Tigran
3 տարի առաջ

Հարկման համակարգով չի որոշվում շահաբաժին հայտարարել ու վճարելը այլ ֆինաննսական հաշվառման արդյունքներով, շահույթ եղել է թե ոչ, այդ տարի ցանկանում են վճարել թե ոչ։

Սյուզի
Սյուզի
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հարգելի Տիգրան և բոլոր մասնագետներ շնորհակալություն Ձեր արձաքանքների համար: 
Կներեք` կարծում եմ միտքս այնքան էլ ճիշտ չեմ ձևակերպել: Ինձ հետաքրքրում է՝ նշվածներից կա՞ տարբերակ, որի դեպքում  տարին շահույթով ավարտած  ՍՊԸ-ի համար պարտադիր չէ շահաբաժնից 5 տոկոս եկամտային հարկի հաշվարկում և բյուջե վճարումը: Եթե ՍՊԸ-ն գործում է ՝ 1. Ընդհանուր հարկման 2. Շրջհարկի 3. Միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում: Թե՞ բոլոր դաշտերում էլ գործունեություն իրականացնելիս շահույթից շահաբաժնի 5 տոկոս եկամտային հարկի հաշվարկումը և բյուջե վճարումը պարտադիր է:

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Սյուզի

2018-ից սկսած ՀՀ քաղաքացիների ստացած, բոլոր դաշտերում էլ գործունեություն իրականացնելիս, շահույթից շահաբաժնի 5 տոկոս եկամտային հարկի հաշվարկումը և բյուջե վճարումը պարտադիր է:

Գայանե
Գայանե
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն պատասխանի համար