Շահաբաժնի և փոխառության հաշվանցում

Հայկ․

Բարև Ձեզ: Ապրիլ ամսին ՍՊԸ հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինների հաշվանց եմ կատարել նույն հիմնադրին տրված փոխառությունների հաշվին: Հարցս հետևյալն է. պարտավորությունների հաշվանցի մասին համաձայնագիրը և փոխադարձ հաշվարկների ակտը կնքվում է միևնույն անձի միջև, այդպես ճի՞շտ է: Այսինքն ստացվում է, որ նույն անձը մի կողմից հանդես է գալիս որպես հիմնադիր և տնօրեն, մյուս կողմից՝ որպես քաղաքացի: Կխնդրեմ մեկնաբանել այս մասով։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
3 տարի առաջ

Այո, այդպես էլ ստացվում է։ Միևնույն ֆիզիկական անձը մի կողմից հանդես է գալիս որպես շահաբաժին ստացող մասնակից, մյուս կողմից՝ որպես փոխառություն ստացող (և այդ փոխառությունը հաշվանցման եղանակով վերադարձնող) ֆիզ․ անձ։

Tigran
Tigran
3 տարի առաջ

եթե մի կողմից հիմնադիր է,մյուս կողմից՝ գրանցված տնօրենը, ապա կի կողմիում հիմնադիր, մյուս կողմից տնօրեն,քանի որ նման հարցերը տնօրենի ու հաշվապահի գործն են,

Nerses
Nerses
3 տարի առաջ

Այո, այդպես է։