Ոչ լրիվ աշխատաժամանակ

Հասմիկ.

Բարև ձեզ։ Ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում (ամսական 36 ժամ) ամենամյա արձակուրդ հասնու՞մ է աշխատողին։ Եթե հնարավոր է` հղումով։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Knarik
Knarik
4 տարի առաջ

Այո, հասնում է, պետք է նայել Աշխատանքային օրենսգիրքը։

Հերմինե
Հերմինե
4 տարի առաջ

Ամենամյա արձակուրդ հասնում է ցանկացած աշխատաժամանակով աշխատողին, և բոլոր դեպքերում չի կրճատվում արձակուրդայինի օրերը, ՀՀ Ա Օ 141 հոդված- Ամենամյա արձակուրդի տևողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու, ինչպես նաև աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքը հիմք չէ սահմանափակումներ կիրառելու համար:

Հասմիկ
Հասմիկ
4 տարի առաջ
Ի պատասխան  Հերմինե

Շնորհակալ եմ։

Ռուզաննա
Ռուզաննա
4 տարի առաջ

Աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ կետը նայեք։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Այո, ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում (ամսական 36 ժամ) ամենամյա արձակուրդ հասնում է աշխատողին։ Հղում՝ ԱՕ հ.141, 159, 187։

Հասմիկ
Հասմիկ
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Ամենամյա արձակուրդի տևողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու, ինչպես նաև աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքը հիմք չէ սահմանափակումներ կիրառելու համար:

Հասմիկ
Հասմիկ
4 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Շնորհակալ եմ, Ալլա ջան։

Ներսես
Ներսես
4 տարի առաջ

Արձակուրդը չի կրճատվում։ 5-օրյաի դեպքում 21, 6-օրյաի դեպքում 24: