Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Մանե.

Բարև Ձեզ։ Օգնեք հաշվել վերջնահաշվարկ։ Աշխատողն ընդունվել է աշխատանքի 21․12․2021թ-ին 0,625 դրույքով՝ դաստիարակ, աշխատավարձը կազմում է 60 172 դրամ։ Ազատվել է աշխատանքից 25․04․2022թ-ին, տարվա համար հասանելիք արձակուրդային օրերը 25 է, 5-օրյա աշխատանքային շաբաթ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Ունի 8 օրվա վերջնահաշվարկ և աշխատավարձ՝ աշխատած օրերի դիմաց։

Մանե

Կներեք՝ իսկ ինչպե՞ս որոշել միջին օրական գործակիցը։ Նրա տարեկան արձակուդային օրերը 25 է։

Tigran

Ունի 8 օրվա վերջնահաշվարկի գումար ստանալու, միջինը որոշելու համար դեկտեմբերից ապրիլի գումարները բաժանում եք 5-ի։

Մանե

Կներեք՝ իսկ ինչպե՞ս որոշել միջին օրական գործակիցը։ Նրա տարեկան արձակուդային օրերը 25 է։

Tigran

25/12*4ամիս=8

Nerses

Եթե 5-օրյա է, բայց 25 օր է արձակուրդայինը ապա 25/12*4 = 8 oր։

Մարիաննա

Աշխատակիցը կուտակել է 8,6 օր արձակուրդ, կարող եք կատարել 9 օրվա չօգտագործված արձակուրդի հատուցում։ Միջին ամսական աշխատավարձը ստանալու համար անհրաժեշտ է պահանջն առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում ստացած եկամուտը՝ աշխատավարձերի, հավելավճարների, հավելումների, լրավճարների հանրագումարը, բաժանել 12-ի կամ ամիսների թվի, որքան ամիս ստացվել է (այս դեպքում ամիսների թիվը հաշվարկվում է՝ հաշվի առնելով օրենքի հետևյալ կետը.
Հաշվառման ենթակա 12 ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում, ինչպես նաև զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու…. ամիսները)։ Իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով։ Այնուհետև միջին ամսական աշխատավարձը պետք է բաժանել 21-ի՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, կամ 25-ի՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և կստանաք միջին օրական աշխատավարձը, որն էլ անհրաժեշտ է բազմապատկել կուտակված արձակուրդի օրերի թվով։

Արման

Իսկ քարտին փոխանցված թվից են հաշվարկը կատարում, թե՞ ուղղակի գրանցված աշխատավարձից։