Ի՞նչ է անհրաժեշտ պենոբլոկի արտադրության համար

Անի.

Բարև ձեզ:
Պենզաբլոկի (пеноблок) արտադրություն ենք ուզում սկսել մեր բակում: Կասե՞ք՝ ի՞նչ հարկով ենք հարկվելու, քանի՞ տոկոս հարկ պետք է վճարենք, ՀԴՄ սարք պե՞տք է, թե՞ ոչ: Փոքրիկ ձեռնարկություն է լինելու Արմավիրի մարզի գյուղերից մեկում, առայժմ առանց աշխատողների:
Պատրաստ եմ ԱՁ բացել:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Սկզբնական շրջանում կարող եք միկրոբիզնեսի համակարգում էլ գործել, սակայն կարող եք շրջհարկով աշխատել, որ ստաժ լինի: Շրջհարկը 3,5 տոկոս է կազմելու գումարած դրոշմանիշային, սոց. վճար ու շահութահարկ: ՀԴՄ սարք այո, պետք է, եթե կանխիկով եք վաճառելու: Եթե այլ հարցեր կլինեն զանգեք 099455932:

Նաիրա

Արտադրությունը եթե տարեկան շրջանառությունը 24 միլին դրամը չգերազանցի կարող է միկրոյի համակարգում աշխատել, ՀԴՄ չի պահանջվում եթե կանխիկով վաճառք չեք իրականացնելու, կարող եք հաշիվներ դուրս գրելով աշխատել: ԱՁ-ն բացելուց չմոռանաք 20 օրյա ժամկետում միկրոյի հայտարարություն ներկայացնել/ 257 Ձևը/ այլապես կհամարվեք ԱԱՀ վճարող: Եթե աշխատող չեք գրանցելու վճարելու եք միայն դրոշմանիշային վճար, որի չափը կախված է Ձեր տարեկան շրջանառությունից: Հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը մինչև ներկայացնում եք նաև 256 Ձևը

Նաիրա

Հարգելի Անի,
Նայեք նաև 6 հուլիսի 2017 թվականի N 802-Ն Կառավարության որոշման մեջ Ձեր գործունեությունը նշված է, թե ոչ, եթե այո, ուրեմն պետք է նաև 215 Ձևը ներկայացնել: