ՍՊԸ գործունեության դադարեցում

Գոհար.

Բարև ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է, հայտարարությունը տվել ենք շրջհարկի, բայց 1 օր անց դադարեցրել ենք։ Կասեք՝ ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա։ Նշեմ, որ գրանցված աշխատող չունի և ֆինանսական խորհրդատվական կազմակերպություն է։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
16 մեկնաբանություն
Լուսինե
Լուսինե
3 տարի առաջ

Բարև Ձեզ, հարկային պարտավորություն չի առաջանում։

Գոհար
Գոհար
3 տարի առաջ
Ի պատասխան  Լուսինե

Շնորհակալություն,այսինքն 1 ամսվա սոց և եկամտահարկ -10 000 և դրոշմանիշային -18 000 չեմ վճարելու՞։Նաև եռամսյակային եմ ուղղարկելու 0 -ով և անորոշ դադարեցում ո՞ր ձևով տամ,քանի որ ուզում ենք 2 ամսից բացել

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Գոհար

Անորոշ ժամկետով դադարեցումը տալիս եք 107 ձևով։

Tigran
Tigran
3 տարի առաջ

Հարկային պարտավորություն չի առաջանա, հաշվետվությունները պետք է ներկայացնեք։

Գոհար
Գոհար
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

հաշվետվությունը ներկայացնե՞մ 2-րդ եռամսյակ-0 ,սոց և եկամտահարկ-0 և վերջ չէ՞։Իսկ այս ոլորտը կարող է միկրոի դաշտում գործել՞։Անչափ շնորհակալ եմ պատասխանելու համար

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Գոհար

Հաշվետվությունը շրջհարկի ներկայացրեք 2-րդ եռամսյակ-0, սոց և եկամտային հարկ-0 չեք ներկայացնելու գրանցված աշխատող չունեք։ Իսկ ֆինանսական խորհրդատվական ոլորտը չի կարող միկրոի դաշտում գործել, օրենքով չի թույլատրվում։

Գոհար
Գոհար
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այսինքն՝ ՍՊԸ-Ի համար չկա՞ սոցի և եկամտայինի պարտավորություն։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Գոհար

Կա, եթե կան գրանցված աշխատողներ։

Գոհար
Գոհար
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Անչափ շնորհակալ եմ։

Գոհար
Գոհար
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Տիգրան ջան մի հարցել տամ Ձեզ։ Եթե բացենք ՍՊԸ ֆինանսական խորհրդատվական ծառայության համար, ի՞նչ հարկային պարտավորություններ կունենանք և ի՞նչ հաշվետվություններ պետք է տանք ու կարելի՞ է որ աշխատող չունենամ։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Գոհար

Պետք է գործեք շրջհարկի կամ ԱԱՀ դաշտում, եթե աշխատող չունենաք շրջհարկի եռամսյակային կամ ԱԱՀ ամսական է + շահութահարկի տարեկան։

Ալլա
Ալլա
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Եթե ՍՊԸ ապա պետք է ունենա գոնե տնօրեն, որի համար պետք է ներկայացնի եկամտային հաշվարկ։

Արմինե
Արմինե
3 տարի առաջ
Ի պատասխան  Գոհար

ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ՊԵՏՔ Է ՏԱՔ 10000 , ՈՉ ՌԵԶԻՏԵՆՏԻ և ՍՈՑԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԵԿ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐ/ՅՈՒՐ. 5000/

Արմինե
Արմինե
3 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

2023 թվականին կներկայացնեք 244 և 240 հաշվետվության ձևերը յուրաքանչյուրի համար ցույց տաք 5000 դրամ, քանի որ աշխատել եք 1 ամիս: ընդհանուր լինում է 10000

Գայանե
Գայանե
3 տարի առաջ

Ոչ, հարկային պարտավորություն չի առաջանա, բայց շրջհարկի 0-ական հաշվետվություն անպայման ներկայացրեք:

Nerses
Nerses
3 տարի առաջ

Հարկային պարտավորություն չունեք, ներկայացնելու Եք շրջհարկի 0-ական, աշխատողի ամսական հաշվետվություն։