Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Ոչ, չի կարող, դա իրավաբանականին համանման գործունեություն է։

Անահիտ
Անահիտ
6 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Հարգելի Տիգրան,
խնդրեմ, կմեկնաբանե՞ք՝ ինչու չի կարող: Օրենքում և ոչ մի այլ տեղ չեմ կարողանում գտնել հիմքեր, որոնք թույլ չեն տալիս վարձակալությամբ զբաղվողին հանդես գալ միկրոյի դաշտում: Որտե՞ղ կարող եմ կարդալ դրա մասին:

Արա Ա.
Արա Ա.
6 տարի առաջ

Հարգելի Տիգրան, վարձակալությունը իրավաբանական գործունեությանը համանման գործունեություն չէ, դրանք գտնվում են տնտեսական դասակարգչի տարբեր դասերում: Կոնկրետ տարածքի վարձակալությունը` L68.20 դասն է, իսկ իրավաբանական գործունեությունը` M69.10:

Համանման են համարվում այն ծառայությունները, որոնք գտնվում են նույն դասում։

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ
Ի պատասխան  Արա Ա.

Արա, հասկանում եմ, որ տարընթերցումների տեղ կա, բանավոր ասել եմ իմ ուղիներով, տեսնենք՝ ինչ կանեն, նույնիսկ իրազեկման մեջ գրված կանոնն էլ միանշանակ չի բացատրում։

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Եթե վարձակալները իրավաբանական անձ են կամ ԱՁ, ապա չեք կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Ելենա
Ելենա
6 տարի առաջ
Ի պատասխան  Ալլա

Հարգելի Ալլա, իսկ օրենքի ո՞ր հոդվածով է կարգավորվում։

Նարեկ
Նարեկ
6 տարի առաջ

Հարգելիներս, իրավաբանական անձը կամ Ա/Ձ-ն խոչընդոտ չեն հանդիսանում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար, եթե Ձեր կազմակերպության՝ 2019թ.-ի շրջանառությունը չի գերազանցել 24 մլն դրամը, կարող եք համարվել և միաժամանակ ծանոթացեք 267-րդ հոդվածի 5-րդ մասին: