Վարձակալության պայմանագիր առանց նոտարական վավերացման

Լալա․

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն անշարժ գույք է անհատույց վարձակալել ֆիզ․ անձից (արտադրամաս, խանութ)։ Կնքվել է պայմանգիր առանց նոտարական վավերացման։ Խնդրում եմ գրեք՝ կա՞ն ֆինանսական կամ վարչական օրենքների խախտումներ կապված 1․ պայմանագրի անհատույց լինելու 2․ պայմանագրի նոտարական վավերացում չունենալու հետ։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել հղումները։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Nerses
Nerses
2 տարի առաջ

կա՞ն ֆինանսական կամ վարչական օրենքների խախտումներ կապված 1․ պայմանագրի անհատույց լինելու
Խորհուրդ եմ տալիս կնքել որոշակի գումարով։
2․ պայմանագրի նոտարական վավերացում չունենալու հետ։
Խնդիր չի առաջանա։

Gevorg Grigoryan
Gevorg Grigoryan
2 տարի առաջ

Հարգելի Լալա, ցանկալի է պայմանագրում որոշակի գումար արտացոլվի օր. 50000 դրամ, որից կհարկվի 10%: Մյուս կետի մասով ոչ մի խնդիր չկա, եթե պահպանել եք պայմանագրին առընչվող պայմանները, օր. ռեկվիզիտները։

Tigran
Tigran
2 տարի առաջ

գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենք հ.24
6. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Սույն մասի պահանջը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության, բացառությամբ եթե առկա են եղել սույն հոդվածի 6.1-ին մասով սահմանված հիմքերը: Նման գործարքն առ ոչինչ է:
Գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման դիմում կարող է ներկայացնել այդ գործարքի կողմերից յուրաքանչյուրը: