Վերո համակարգում գրանցումներ չկատարելու տուգանք

Կարեն․

Բարև Ձեզ։ Վերո համակարգում գրանցումներ չկատարելը ինչքա՞ն տուգանք է առաջացնում։ Կաս՞եք՝ ո՞ր հոդվածը կարդամ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

հ.424. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կամ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կամ Օրենսգրքի 393-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով կատարված գրանցումներին չհամապատասխանող դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարելու դեպքում, եթե դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում նշված դրոշմավորման ենթակա ապրանքի ընդհանուր արժեքը և (կամ) օտարման համար նախատեսված վայրում գտնվող այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում Օրենսգրքով սահմանված կարգով որոշված) գներով՝
1) չի գերազանցում 50 հազար դրամը, ապա Օրենսգրքի 391-րդ հոդվածով սահմանված՝ դրոշմավորման պարտավորություն կրող անձը վճարում է տուգանք 500 հազար դրամի չափով.
2) գերազանցում է 50 հազար դրամը, ապա Օրենսգրքի 391-րդ հոդվածով սահմանված՝ դրոշմավորման պարտավորություն կրող անձը վճարում է տուգանք ապրանքների ընդհանուր արժեքի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն 500 հազար դրամը: