Տարբեր գործունեությունների կազմակերպում

Ավիկ․

1․ ՍՊԸ-ն ցանկանում է բացի 1 գործունեությունից զբաղվել մինչև 3-ից 4 տարբեր հարկման համակարգերով գործունեությամբ, հնարավո՞ր է։

2․ Հնարավո՞ր է մեկ անձի անունով գրանցել և՛ ՍՊԸ, և՛ ԱՁ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

1․ ՍՊԸ-ն ցանկանում է բացի 1 գործունեությունից զբաղվել մինչև 3-ից 4 տարբեր հարկման համակարգերով գործունեությամբ, հնարավո՞ր է։
տարբեր հարկման համակարգերով գործունեություն հնարավոր չէ, կարող է մի գործնեությունը լինել պետտուրքով, մյուսները կամ շրջհարկ կամ ԱԱհ+շահութահարկ,

2․ Հնարավո՞ր է մեկ անձի անունով գրանցել և՛ ՍՊԸ, և՛ ԱՁ։
հնարավոր է, բայց ԱԱՀ դաշտում կգործեք,

Գայանե
Գայանե
1 տարի առաջ

1․ ՍՊԸ-ն հնարավոր է բացի 1 գործունեությունից զբաղվել մինչև 3-ից 4 տարբեր գործունեությամբ՝ նույն հարկման համակարգով։
2․ Հնարավոր է մեկ անձի անունով գրանցել և՛ ՍՊԸ, և՛ ԱՁ՝ բայց առկա է լինելու փոխկապակցվածության պահը իր պահանջներով։

Ruzanna
Ruzanna
1 տարի առաջ
  1. Այո, կարող է նույն ՍՊԸ-ն միաժամանակ զբաղվել մի քանի գործունեությամբ, բայց ոչ տարբեր հարկման համակարգերով: Պետք է գործեք 1 հարկման համակարգով:
  2. Կարող է, բայց այս դեպքում փոխկապակցվածության հարց կառաջանա և ստիպված կլինեք գործել միայն ԱԱՀ-ով: