Ձեռքբերված մեքենայի հետ վերադարձ

Արսեն.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ֆիզ. անձից գնել է մեքենա ձեռնարկատիրական նպատակներով, սակայն 5 ամիս անց ուզում է այն վերադարձնել (համաձայնություն կա կողմերի միջև)։ Ինչպե՞ս է դա կատարվելու, և արդյո՞ք հարկեր կառաջանան։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով։
Նախապես շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Դա կատարվելու է որպես հիմնական միջոցի կամ գույքի վաճառք: Այո, հարկեր կառաջանան, ԱԱՀ-ն կա, շահութահարկը արդեն տարվա արդյունքներից ելնելով:

Ալլա

Պետք է վաճառք անեք արդեն ԱԱՀ-ով, կառաջանա և ԱԱՀ և շահութահարկ։ Ժամանակին ես կարծում եմ գնելուց 10 տոկոս եկամտային հարկ եք վճարել, այնպես արեք, որ ետ վաճառքի գինը ներառի այդ տոկոսն էլ։

Ներսես

Այո, առաջանում է ԱԱՀ և շահութահարկ:

Արսեն

1․ Ես կարո՞ղ եմ ձեռք բերման գնից անհամեմատ էժան վաճառել:
2. Կարո՞ղ եմ ուղղակի գործարքը չեղյալ անել (պայմանագիրը չեղարկել), կողմերը համաձայն են։

Tigran

1. Կարող եք, սակայն այդ դեպքում ԱԱՀ-ի բազան կկազմի. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը:
2. Իսկ գրանցումները արդեն կատարե՞լ եք ՃՈ-ում, գրանցմած լինելու դեպքում ինձ թվում է խնդիր կլինի:

Արսեն

Տիգրան ջան, մեքենան այո, հաշվառվել է ՃՈ-ում, սակայն շահագործման ընթացքում ի հայտ են եկել անուղղելի անսարքություններ։ Վաճառողը համաձայն է հետ ընդունել մեքենան և վերադարձնել ամբողջ գումարը։

Tigran

Դե որ հաշվառված է էլի որպես վաճառք պետք է ձևակերպեք:

Արա

Այս դեպքում այն վերադարձ չի համարվում, համարվում է վաճառք, որից կառաջանա ԱԱՀ ու շահութահարկ, պետք էր նախապես վարձակալությամբ վերցնել: