Փոխառության տրամադրում չբաշխված շահույթի հաշվին

Լիլիթ.

ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ մասնակիցն այս և նախորդ տարվա արդյունքներով մոտ 4 մլն շահույթ ունի, բայց հիմնադիրը չի ցանկանում, որպեսզի շահաբաժնի տեսքով ստանա, այլ ցանկանում է, որպես անտոկոս փոխառություն ստանալ՝ 2027-ին վերադարձնելու պայմանով։ Հնարավո՞ր է ՍՊԸ-ի հիմնադրին փոխառություն տալ չբաշխված շահույթի հաշվին պայմանագրի հիման վրա։ Օրենքում սահմանափակում կա՞։ Գործում ենք միկրոյի դաշտում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
6 ամիս առաջ

Այո, կարող եք փոխառություն տալ, միայն թե փոխանցումով։

Լիլիթ
Լիլիթ
6 ամիս առաջ
Ի պատասխան  Արթուր

Իսկ միանվագ փոխանցումով կլինի՞։

Tigran
Tigran
6 ամիս առաջ

պետք է պայմանագրով ու անկանխիկ տաք

Լիլիթ
Լիլիթ
6 ամիս առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն, իսկ պայմանագիրը նոտարական հաստատմամբ պիտի լինի՞։

Tigran
Tigran
6 ամիս առաջ
Ի պատասխան  Լիլիթ

չէ,սովորական կարգով