Փոխառություն արտարժույթով

Արև․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ ընկերության հիմնադիրը, ով նաև տնօրեն է, ընկերությանը պայմանագրով տվել է փոխառություն Ռուսական ռուբլով, կարո՞ղ եմ արդյոք կնքել համաձայնագիր, ֆիքսեմ ընդհանուր գումարը ՀՀ կենտրոնական բանկի որևէ օրվա կուրսով և փոխառությունը ետ վերադարձնեմ այդ գումարով ՀՀ դրամով։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Մարի
Մարի
1 տարի առաջ

Համաձայն հարկային օրենսգրքի 16_րդ հոդվածի 1_ին մասի 2_րդ կետի պետք է վերցնեք գործարքի կատարման օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը։

Tigran
Tigran
1 տարի առաջ

այն պետք է լինի Ռուսական ռուբլուն համարժեք դրամով, անկանխիկ, ու ՀՀ կենտրոնական բանկի կոնկրետ օրվա կուրսով

Գայանե
Գայանե
1 տարի առաջ

Կարող եք փոխառությունը ետ վերադարձնել ՀՀ դրամով՝ ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան օրվա փոխարժեքի կուրսով։

Maria
Maria
1 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Իսկ կանխիկ լինու՞մ է։