Ավտոմեքենայի ձեռքբերում

Սասուն․

Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել մեքենա 4 000 000 դրամ արժեքով։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ի՞նչ կարգով է ձեռք բերվում իրավաբանական համարանիշը, ֆիզանձից գնելու դեպքում ինչպե՞ս է վճարվում մեքենայի գումարը, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Մարի
Մարի
1 տարի առաջ

Բարև Ձեզ, ֆիզ. անձից գնելու դեպքում ՍՊԸ-ն պարտավոր է հաշվարկել և վճարել 10% եկամտային հարկ:

Գայանե
Գայանե
1 տարի առաջ

ՍՊԸ-ն ֆիզանձից 4 000 000 դրամ արժեքով մեքենա գնելու դեպքում վճարվում մեքենայի գումարը անկանխիկ և կառաջանա 10% եկամտային հարկ հարկային պարտավորություն։

Արմեն
Արմեն
1 տարի առաջ

Անհրաժեշտ է պայմանագիր, որը ՃՈ -ում կտրամադրեն օրինակելի ձևով, ինչպես նաև տվյալ գումարը պետք է արտացոլել ձեռքբերման ամսվա եկամտային հարկի հաշվարկում, կառաջանա եկամտային հարկ 400 000 դրամի չափով, որը կազմակերպությունը որպես հարկային գործակալ կպահի վաճառող ֆիզ. անձից, իսկ 3 600 000 պետք է փոխանցի տվյալ ֆիզ. անձի հաշվին։

Գայանե
Գայանե
1 տարի առաջ

Ֆիզ անձից ձեռք բերելու դեպքում ՍՊԸ_ն 10% եկամտային հարկ պետք է վճարի, ակսինքն 4 000 000 _ի դեպքում 400 000 դրամ, 3 600 000 դրամ մեքենայի գինը կլինի։

Tigran
Tigran
1 տարի առաջ

պետք է գնեք պայմանագրով, համարանիշը պայմանագրի գրանցումից հետո ՃՈ-ում կստանաք ՍՊԸ անունով, պետք էանկանխիկ վճարեք ու 10 տոկոս եկամտային հարկ եք վճարելու,

Գոռ
Գոռ
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ եթե կազմակերպությունը ֆիզ անձից գնել է մեքենա և մեքենայի արժեքը պայմանագրով 100․000 դրամ է հնարավոր է դրամարկղից ելք անել և վճարել կանխիկ՞

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Գոռ

այո ,300000 չի անցնում ու ֆիզ.անձ է,

Գոռ
Գոռ
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն արձագանքի համար