Օրապահիկ

Անի.

Բարև Ձեզ։ Դիցուք աշխատակցին տրվել է 70 000դր. օրապահիկի գումար 5 օրվա համար։ 5*12 000-ը գերազանցող մասի, այսինքն` 10 000 դրամի համար արդյո՞ք առաջանում է 22% եկամտային հարկ, թե այլ նրբություն կա։ Եթե այլ հաշվարկ է անհրաժեշտ, խնդրում եմ ՀՕ-ից հղում տրամադրել: Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, գերազանցող մասի, այսինքն` 10 000 դրամի համար առաջանում է 22% եկամտային հարկ, ՀՕ 147 մաս 1 12 ենթակետ:

Ալլա

Հոդված 147.Նվազեցվող եկամուտները (նվազեցումները)
1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի), Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման դեպքում Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափերը չգերազանցող գումարների սահմաններում աշխատանքային պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների.
Հոդված 117.Գործուղման ծախսերը
1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում գործուղման ծախսերի (մասնավորապես՝ օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտային ծախսեր, ժամանակավոր գրանցման հետ կապված ծախսեր) այն մասը, որը գերազանցում է՝
3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում՝ գործուղվողի՝ գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի գծով 12 հազար դրամը:
Հոդված 150.Եկամտային հարկի դրույքաչափերը
1. Եթե սույն հոդվածի 2-15-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
2021 թվականի հունվարի 1-ից՝ 22 տոկոս