Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 մեկնաբանություն
Gevs
Gevs
5 տարի առաջ

Հարգելի Անի,
Օրենքի գերակայությամբ նրանք գտնվում են ֆիզ. արձակուրդում, հետևաբար օրենքը թույլլ չի տալիս նրանց ազատել /կան բացառություններ/: Այս համատեքստում նրանց ստաժը և արձակուրդային օրերը ավելանում են: Հղում` ՀՀ օրենք և ԱՕ:

Անի
Անի
5 տարի առաջ
Ի պատասխան  Gevs

Ազատման համար չեմ հարցնում, այլ արձակուրդային պե՞տք է վճարեմ իր դիմումի և հրամանի հիման վրա: Ցանկանում էի իմանալ այդ 140 օրվա ընդացքում կուտակու՞մ է արձակուրդի օրեր:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Հարցը հստակ գրեք, ոնց հասկանալ արձակուրդի օրեր է կուտակում, փողի մասին չի հարցը որ կուտակվի կամ չկուտակվի:

Անի
Անի
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Այսինքն` հիմա որ դիմում գրի և գնա արձակուրդ այդ 140 օրվա ժամանակահատվածի համար արձակուրդի ամիս օր հաշվարկվու՞մ է:

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Անի

Այո, քանի որ դա ևս ստաժ է ու հաշվարկային տարի:

Անի
Անի
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Օրենքի 165 հոդվածով նշում է անաշխատունակության ժամանակահատվածը դա վերաբերվու՞մ է նաև այդ 140 օր ժամանակահատվածին, այլ հոդված կա՞, որով կարգավորվում է։

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Անի

167 հոդվածը ևս, պետական կենսաթոշակների օրենք հ.29 մաս 5 Ժամանակավոր անաշխատունակության և ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նպատակային արձակուրդի ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալու (սոցիալական վճար կամ եկամտային հարկ կամ շահութահարկ վճարելու) հանգամանքից:

Անի
Անի
5 տարի առաջ

Այսինքն՝ հիմա եթե արձակուրդ տամ այդ ամիսների համար արձակուրդի օր պե՞տք է հաշվեմ:

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ

Այո, Անի: Հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում աշխատողը կուտակում է արձակուրդի օրեր. 140 օրվա ընթացքում հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում կուտակվում է 8 օր, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 10 օր արձակուրդ:
Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում է նաև աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը: Այո, Աշխատանքային օրենսգրքի 165-րդ հոդվածը հիմք է հանդիսանում: