Ֆիզ․ արձակուրդի 3-րդ տարվա երկարացման պայմաններ

Աշխատողի ֆիզ․ արձակուրդի 2 տարին լրացել է, սակայն նա ցանկանում է օգտվել նաև 3-րդ տարվա չվճարվող արձակուրդից։ Ի՞նչ է պետք անի գործատուն արձակուրդի երկարացման համար։ Կա՞ որևէ դիմում- հայտ, որ պետք է ներկայացնել պետական մարմիններ։ Արդյո՞ք աշխատողը ևս պետք է արձակուրդի երկարացման դիմում-հայտ ներկայացնի գործատուին։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Աշխատողը գործատուին պետք է դիմում ներկայացնի: Գործատուն իր մոտ հրամանով կամ այլ ձևով արձանագրի ու հայտը երկարաձգի ՊԵԿ-ում։

Կարինե

Երեխայի խնամքի չվճարվող արձակուրդից օգտվելու համար ձեր աշխատակցուհին գործատուի անունով դիմում է ներկայացմում, որում նշում է արձակուրդից օգտվելու ժամկետը։ Գործատուն դիմումի հիման վրա հրամանագրում է։ Այնուհետև ներկայացնում եք հայտը /79. ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏ` Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալներ/։

Tigran

Առաջինը աշխատողը գրում է գործատուին դիմում մինչև 3տ. երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու մասին, որից հետո տրվում է այդ չվճարվող արձակուրդի հրամանը, այդ 1 տարվա ընթացքում երեխայի խնամքի նպաստ չեք ստանալու: Գործատուն երկարացված արձակուրդի տվյալի ներկայացումը հարկային մարմնին ապահովում է ձեր գրանցման հայտում այդ տվյալները ներկայացնելու միջոցով:

italianna

Հարգելի հաշվապահներ, եթե ֆիզ․ արձակուրդում գտնվող աշխատակցի 79․ Գրանցման հայտում «Չվճարվող արձակուրդի մասին տեղեկություններ» բաժնում նշված է 3 տարվա ժամկետ (2018-2021), ապա այս պարագայում աշխատակցի կողմից 3-րդ տարվա չվճարվող արձակուրդի երկարացման համար գործատուին հավելյալ դիմում ներկայացնելու կամ գործատուի կողմից ՊԵԿ-ին այլ հաշվետվություն տալու անհրաժեշտություն կա՞:

Tigran

Եթե ձևակերպվել է մինչև 2տ. երեխայի խնամքի արձակուրդը, իսկ մինչև երեք տարեկանի հաշվով ոչ, ապա, այո, հավելյալ դիմում գործատուին ներկայացնելու կարիք կա: Իսկ ՊԵԿ մասով՝ եթե արդեն մինչև 2021թ. տվյալ է ներկայացված, էլ կարիք չկա նորացված տվյալ ներկայացնելու:

Կարինե

Բարև, italianna: Եթե նախապես դիմումի և հրամանի հիման վրա գրանցման հայտում նշել եք երեք տարի, ապա կրկնակի հայտ ներկայացնելու կարիք չկա։

Աստղիկ

Երեխայի խնամքի արձակուրդի ժամկետը լրացել է 1 տարի անց, ի՞նչպես է երկարացվում վճարովի արձակուրդը, ի՞նչ պետք է անեն գործատուն և աշխատակիցը։