«

»

Jul 13 2011

Հաշիվ ապրանքագրի գումարը հավասար է զրոյի

Կամո.

Բոլորին ողջույն: Այսպիսի մեկ հարց: Արտասահմանյան մատակարարը ապրանքների հետ ուղարկեց որոշ գովազդային նյութեր: Մատակարարի ինվոյսում այդ նյութերի դիմաց նշված է քանակը, գինը, սակայն գումարը հավասար է զրոյի, այսինքն նրանք տրվում են անվճար: Բնականաբար, մաքսատանը այդ գովազդային նյութերի համար վճարել ենք մաքսային ԱԱՀ-ն և այլ վճարները: Իմ կարծիքով ես այդ ԱԱՀ-ն կարող եմ հաշվանցել, չգիտեմ, ինչքանով եմ ճիշտ: Կասկածում եմ շահութահարկի առումով: Ի՞նչ անեմ, այդ գումարը դիտե՞մ որպես անհատույց ստացված ակտիվ և դասե՞մ որպես եկամուտ, չգիտեմ: Եթե կա որևե մեկը, ով առնչվել է նմանատիպ դեպքի հետ, շատ շնորհակալ կլինեմ խորհրդի համար:

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    A.T.

    Ողջույն, կարծում եմ այդ ապրանքների դիմաց կատարված վճարումները մասնավորապես տեղափոխման, մաքսատուրք և այլն բացի ԱԱՀ-ն ձևավորում են արժեքը, որով պետք է ձևակերպեք որպես արագամաշ ապրանքներ
    մաքսային արժեքը, դա ընդամենը վիճակագրական գին է, որը ոչ մի կապ չունի ապրանքի արժեքի հետ: Համաձայն ԱԱՀ-ի մասին օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի ԱԱՀ-ն ենթակա է հաշվանցման:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...