«

»

Mar 30 2012

Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Անի.

Մանրածախ առևտրով զբաղվող խանութի վրա, որը կարող է աշխատել ԱԱՀ-ով կամ առանց ԱԱՀ-ի, դրամարկղի գծով սահմանափակումները ամսվա մեջ 3 մլն-ից ավել առք ու վաճառքին է՞լ է վերաբերում: Այսինքն` խանութը չպե՞տք է վաճառի 3 մլն-ից ավել կանխիկ գումարով, և նրա ձեռքբերումները չպե՞տք է անցնեն 3 մլն-ը: Գուցե ես շփոթում եմ, թե չէ սուպերմարկետները ինչպե՞ս պետք է վարվեին, որոնց օրվա հասույթն արդեն կարող է անցնել 3 մլն-ը: Ո՞ր օրենքով է կարգավորվում այս պահը:

0

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    Նարինե

    Եթե Ձեր մանրածախ առևտրով զբաղվող խանութի կազմակերպաիրավական ձևը Ա/Ձ է, ապա մինչև ԱԱՀ վճարող համարվելը “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքը Ձեր վրա չի տարածվում: ԱԱՀ վճարող դառնալուց հետո, ինչպես նաև իրավաբանական անձ լինելու դեպքում այդ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կանխիկ դրամով վճարվող սահմանափակումները տարածվում են Ձեր կազմակերպության վրա, իսկ վաճառքի սահմանափակումները` ոչ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...