Արձակուրդի մեկնում 20 օր ուշացումով

Ն.

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը աշխատանքի է ընդունվել 27.01.2011, արձակուրդի է գնում 15.02.2012: Արդյո՞ք խնդիր կառաջանա, որ նա չի գնում հենց 27.01.2012, այլ 20 օր ուշացումով: Եվ արձակուրդայինը հաշվարկելուց պետք է վերցնենք 27.01.2011-27.01.2012 հաշվարկված ԱՎՈՒՄ, ու ըստ դրա հաշվարկենք արձակուրդայինը, թե՞ 01.02.2011-01.02.2012: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
ruzanna
ruzanna
14 տարի առաջ

Ոչ մի խնդիր չի առաջանա, իսկ արձակուրդը հաշվարկելիս վերցրեք արձակուրդային ամսին անմիջապես նախորդող 12 ամիսները, ձեր դեպքում 2012թ. հունվարից մինչև 2011թ-ի փետրվարը: