«

»

Апр 23 2012

Աշխատողի հետ կնքված է անժամկետ աշխատանքային պայմանագիր

Գայանե.

Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է. աշխատողի հետ կնքված է անժամկետ աշխատանքային պայմանագիր: 27.04.2012թ-ից աշխատողը դառնում է կենսաթոշակառու: 28-04-2012թ-ից նրա հետ կնքվելու է լրացուցիչ համաձայնագիր` պայմանագիրը որոշակի ժամկետով դարձնելու վերաբերյալ` մինչև 31.12.2012թ-ը: Արդյո՞ք անհրաժեշտ է տալ հրաման նշվածի վերաբերյալ, թե՞ համաձայնագիրը բավարար է: Եվ ճի՞շտ է արդյոք լրացուցիչ համաձայնագիրը 28.04.2012-ին կնքելը, թե՞ պետք է լինի 27.04.2012-ով: Նախապես շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Аватар
    Վիկտորյա

    Հարգելի Գայանե,
    նախ նշեմ, որ պայմանագիրը անորոշ ժամկետից որոշակիի փոխելու համար ձեզ հարկավոր է լավ հիմնավորում: Եթե այնուամենայնիվ ցանկանում եմ փոփոխությունը կատարել, ապա պետք է առաջնորդվեք ԱՕ 115 հոդվածի ժամկետներով, քանի որ փոփոխում եք աշխատանքի էական պայմաններ /105 հոդված/:

    Հոդված 105.
    2. Աշխատողին նույն գործատուի մոտ այլ վայր աշխատանքի փոխադրելը, ինչպես նաև այլ գործատուի մոտ աշխատանքի փոխադրելը, աշխատանքի վարձատրության չափը, արտոնությունները, աշխատանքի ռեժիմը, ոչ լրիվ աշխատաժամանակ սահմանելը կամ վերացնելը, տարակարգերը և պաշտոնների անվանումները աշխատանքի էական պայմաններ են, որոնց փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է տեղյակ պահի սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

    Հոդված 115.
    …գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ:

    Նշեմ նաև, որ կարող եք կնքել համաձայնագիր, կարող եք տալ հրաման, ինչպես կնախընտրեք:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160