«

»

Jun 05 2012

ԱԱՀ հաշվարկում ավտոմեքենայի վաճառքի դեպքում

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:

1. Հանդիսանալով ֆիզ. անձ 2011թ.-ին վաճառել եմ անձնական օգտագործման 2 ավտոմեքենաս և գնել եմ նորը: Հիմա ուզում եմ վաճառել ավտոմեքենաս, պե՞տք է ԱԱՀ մուծեմ
2. Եթե ավտոմեքենան ձևակերպեմ նոտարական նվիրատվության պայմանագրով, արդյո՞ք ԱԱՀ-ի մասով հարկային պարտավորություններ կառաջանան
3. Նվիրատվություն ստացողը, հանդիսանալով ֆիզ. անձ, ունի՞ ԱԱՀ մասով կամ որևէ այլ հարկային պարտավորություններ

Կանխավ շնորհակալ եմ:

Facebook մեկնաբանություններ

8 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Artur

    Հարգելի Արթուր, եթե դուք Ձեր ավտոմեքենան նվիրատվություն անեք, այդ գործարքը ԱԱՀ-ով չի հարկվի, քանի որ ԱԱՀ-ի մասին օրենքի 6-րդ հոդվածով ասվում է`
    …Մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի, որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:
    Այսինքն` հատուցման փաստ պետք է լինի:

     
    1. Avatar
      Ashot

      Հարգելի Արթուր, կարդացի Ձեր պատասխանը վերը նշված հարցի կապակցությամբ և կխնդրեի օգնել ինձ կողմնորոշվելու հետևյալ հարցում՝ 2015թ. օգոստոս ամսին ներկրել եմ ավտոմեքենա, որը վաճառել եմ 2016թ. փետրվար ամսին: 2016թ. սեպտեմբերին ևս ներկրեցի մեկը, որը ուզում եմ նվիրատվությամբ տրամադրել մեկ ուրիշի: Արդյո՞ք հարկման ենթակա է նշածս գործարքը: Հարգանքով՝ Աշոտ:

       
  2. Avatar
    Հաշվապահ

    ԱԱՀ-ի մասին օրենք, հոդված 6, կետ 3. ԱԱՀ-ով հարկվող գործարք է հանդիսանում անհատույց փոխանցումը, ուշադիր եղեք, և խնդրում եմ խորհուրդներ տալուց առաջ լրացուցիչ ճշտել, թե չէ մարդկանց կրակն եք գցելու:

     
    1. Avatar
      Ashot

      Հարգելի Արթուր, կարդացի Ձեր պատասխանը վերը նշված հարցի կապակցությամբ և կխնդրեի օգնել ինձ կողմնորոշվելու հետևյալ հարցում՝ 2015թ. օգոստոս ամսին ներկրել եմ ավտոմեքենա, որը վաճառել եմ 2016թ. փետրվար ամսին: 2016թ. սեպտեմբերին ևս ներկրեցի մեկը, որը ուզում եմ նվիրատվությամբ տրամադրել մեկ ուրիշի: Արդյո՞ք հարկման ենթակա է նշածս գործարքը: Հարգանքով՝ Աշոտ:

       
    2. Avatar
      Ashot

      Հարգելի Արթուր, կարդացի Ձեր պատասխանը վերը նշված հարցի կապակցությամբ և կխնդրեի օգնել ինձ կողմնորոշվելու հետևյալ հարցում՝ 2015թ. օգոստոս ամսին ներկրել եմ ավտոմեքենա, որը վաճառել եմ 2016թ. փետրվար ամսին: 2016թ. սեպտեմբերին ևս ներկրեցի մեկը, որը ուզում եմ նվիրատվությամբ տրամադրել մեկ ուրիշի; Արդյոք հարկման ենթակ է նշածս գործարքը ? Հարգանքով՝ Աշոտ

       
  3. Avatar
    Artur

    Հարգելի հաշվապահ, կխնդրեմ նայեք ԱԱՀ-ի մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերությունը, այնտեղ նշվում է, որ ֆիզիկական անձանց անձնական գույքի օտարումը, բացառությամբ սույն կետի չորրորդ պարբերության նշված դեպքի, ապրանքների մատակարարում չի համարվում:

    Իսկ սույն կետի չորրորդ պարբերությունը ասում է, որ ապրանքի մատակարարում կհամարվի եթե.
    Մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` անձնական օգտագործման ավտոմեքենայի, որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում:
    Եթե դուք կհիմնավորեք որ նվիրատվությունը դա որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարում է, ապա կհամարվի ապրանքի մատակարարում և Ձեր ասածը ընդունելի կլինի:

    Կարո՞ղ եք հղում կատարել Ձեր կողմից ուշադիր պատասխանած հարցերին, ծանոթանամ, հարգելի Հաշվապահ:

     
  4. Avatar
    Artur

    Հարգելի Հաշվապահ, ավելացնեմ ևս մեկ բան` Ձեր կողմից հղում կատարած 6-րդ հոդվածի 3-րդ կետը վերաբերվում է ԱԱՀ-ը վճարող անձանց անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը` սույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցում տվյալ անձանց կամ այլ անձանց կամ նրանց ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում` տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով, բացառությամբ օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավական այլ ակտով սահմանված դեպքերի:

     
    1. Avatar
      Vigen

      Բարև, Արթուր ջան: Իմ էլ. հասցեին քո հեռախոսահամարը չե՞ս գրի, մի հարց ունեմ chelovig շնիկ mail.ru

       

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...