«

»

Feb 14 2014

Ժամավարձային աշխատավարձի դեպքում

Արման.

Բարև ձեզ: Դա շատ շտապ է. աշխատողը ՍՊԸ աշխատում է 5 ժամ 5 օրյա աշխատանքային գրաֆիկով: Ես կարո՞ղ եմ պայմանագրում նշել ժամավճար 1ժ – 420 դրամ (420-24.4% = 317 դրամ առձեռն): Ես պարզապես լավ չեմ հասկացել օրենքի մեջ նշված հոդվածը: Ըստ այդ հոդվածի 25 ժ. աշխ. գրաֆիկով աշխատելու դեպքում նվազագույն ժամավճարը սահմանվում է 300 դրամ: Ես ճի՞շտ հասկացա:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 270 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 300 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 450 դրամ:
Շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    Աննա

    Բարև Ձեզ, հարգելի Արման:
    Վերոնշյալ օրենքի 2-րդ հոդվածի իմաստն այն է, որ այն պաշտոնների համար որոնց առավելագույն աշխատաժամանակը օրենքով սահմանված ավելի կարճ է, քան նորմալ աշխատաժաամանակը, օրինակ` ուսուցիչներ, դայակներ և այլն, իրենց դրույքը ավելի բարձր լինի, որպեսզի չստացվի, որ օրենքով աշխատաժամանակը կրճատ սահմանելու պատճառով այդ մարդիկ զրկվեն նվազագույն աշխատավարձ ստանալու հնարավորությունից: Այդ պատճառով առավելագույնը 36 ժամյա աշխատանքային շաբաթ ունեցող պաշտոնների համար ժամային դրույքը սահմանվել է 300 դրամ, որպեսզի արդյունքը նույնը լինի, ինչ 40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում 200 դրամ դրույքի դեպքում:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...