«

»

Sep 03 2014

Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի հաշվարկը

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք` ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի հաշվարկի էլեկտրոնային տարբերակը: Աշխատակիցը հուլիսի կեսից օգոստոսի կեսը արձակուրդի մեջ է, հուլիսին վճարվել է արձակուրդային գումարը (արդեն պահումները արված), սակայն հուլիսին հասանելիք գումարը արդեն նշվել է հուլիսի հաշվետվության մեջ, օգոստոսին հասանելիքը հաշվետվության մեջ նշելիս տալիս է հարկի տարբերություն ի սկզբանե պահված հարկից: Ինչպիսի՞ մոտեցում տալ, որ ճիշտ լինի: Աշխատավարձից ավել (կամ պակաս) հարկի տարբերությունը պահել (կամ վճարել) էլեկտրոնային հաշվետվությունը ձեռք չտալ, թե՞ հաշվետվության մեջ պետք է նշել տարբերությունը, եթե ցույց չտամ էլեկտրոնային հաշվետվության մեջ, պարզապես աշխատավարձը վճարելիս հարկերը փոխեմ (ավելացնեմ կամ պակասեցնեմ առաջացած տարբերությունը), ճիշտ կլինի՞ այդպես: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    Իրինա

    Հաշվետվությունը պետք է կազմվեր հուլիսն առանձին աշխատավարձ + արձակուրդ, օգոստոսն առանձին` դարձյալ արձակուրդ + աշխատավարձ, օրինակ աշխատողը արձակուրդ է մեկնել 11.07.2014-ից մինչև 07.08.2014թ, հաշվարկը կատարում եք այսպես. հուլիսի համար 01.07-10.07-ը հաշվարկում եք աշխատավարձ + 11.07-ից 31.07-ը արձակուրդային գումար, նույնը կատարում եք օգոստոսի համար, ճշգրտումը կատարեք ըստ հաշվարկի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...