Ինչպե՞ս ձևակերպել լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները

209

Siranush.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, ձեր օգնության կարիքն ունեմ: Կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել մեքենաներ, որի համար բանկից ստացել է հարկային հաշիվ: Պայմանականորեն ասեմ, որ մեքենան արժե 100 000 Եվրո, որից 20 000-ը կազմակերպությունը նախապես վճարել է, որպես կանխավճար: Պայմանագիրը և մարումների գրաֆիկը արտարժույթով են, բանկը բնականաբար հարկային հաշիվը դուրս է գրել դրամով: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս պետք է ձևակերպեմ լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները: Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ինչպե՞ս ձևակերպել լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները

  1. Հարգելի Սիրանուշ, լիզինգի տոկոսի գումարը ԱԱՀ-ն յուրաքանչյուր ամիս ԱԱՀ հաշվարկի մեջ գրվում է ավելացման տողում, իսկ մայր գումարները շահութահաշվարկի մեջ են գրվում:

    0
  2. Հարգելի Սիրանուշ, ԱԱՀ-ն այս դեպքում պետք է հաշվանցեք վճարմանը համամասնորեն, այսինքն, օրինակ, վճարել եք 20 000 եվրո կանխավճար, տոկոսային հարաբերությամբ որոշում եք հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ – ի մեջ համամասնական չափը, տվյալ դեպքում` 20 000 / 100 000 * 100 = 20 %-ը, դա կլինի հաշվանցման ենթակա ԱԱՀ գումար: Նմանապես յուրաքանչյուր վճարման դեպքում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *