24/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Anna
Anna
11 տարի առաջ

Բարև Ձեզ, հարգելի Արսինե:
Ինչպես Դուք նշեցիք, ՀՀ օրենսդրությամբ նվազագույն օրավճար սահմանված չէ, սակայն սահմանված է նվազագույն ժամավճար: Եթե աշխատակիցը վարձատրվում է միայն կատարած պատվերների համար, և, ինչպես հասկացա, պատվերների վրա աշխատում է աշխատավայրում, ապա կարող եք այդ աշխատակցի համար սահմանել ժամավճար, որը, բնականաբար, բարձր պետք է լինի օրենքով սահմանված ժամավճարի նվազագույն չափից, և ամսվա վերջում աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի հիման վրա աշխատած ժամերի չափով վճարեք աշխատավարձ:

Տաթևիկ
Տաթևիկ
11 տարի առաջ

Հարգելի Արսինե,
Կարծում եմ` ավելի ճիշտ կլինի քաղաքացիաիրավական պայմանագիր կնքեք և աշխատանքի դիմաց վարձատրման գումար նշեք համապատասխան պատվերի դիմաց ստացման ենթակա գումարը, իսկ ժամկետ` պատվերը հանձնելու վերջնաժամկետը: