«

»

May 18 2010

Հատուցում չօգտագործված արձակուրդի դիմաց

Կարեն.

Հարգելի կոլեգաներ, արդյոք անորոշ ժամկետով կնքված աշխ. պայմանագրի դեպքում մինչև 6 ամիսը լրանալը դրա լուծման ժամանակ աշխատողին վճարվում է հատուցում` յուր. ամսվա համար 2 օր հաշվարկով: Չէ որ…”առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո:”

Facebook մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Նաիրա

    Նախ ասեմ,որ եթե աշխատողը 4 ամիս էլ աշխատեր ու ազատվեր աշխատանքից,ապա նրան հատուցում պետք է տրվեր անպայման,ոչ թե 2 օր ամսվա համար,այլ 2,33 օր,այսպես 28/12*4=9,33 օր օրացուցային,իսկ եթե 6 ամիս է,ապա 28/12*6=14 օր օրաց.:Գիտեք բավականին շատ են նման հարցեր տալիս այս կայքում ու անընդհատ կրկնվում են:

     
  2. Avatar
    Անուշ Աֆրիկյան

    Այո աշխատանքային օրենսգրքի համաձայն տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո կարող է տրամադրվել ամենամյա արձակուրդը, սակայն, եթե աշխատողը 6 ամիս հետո գնացել է իր տարեկան հերթական արձակուրդը , հետո ազատվել, ապա ստացվում է որ աշխատակիցը պարտք է մնում ընկերությանը, քանի որ յուրաքանչյուր ամսվա համար հասանելիք արձակուրդը 2.33 օր է, և վերջնահաշվակը պետք է հաշվարկվի հիմք ընդունելով 2.33 օրը: Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով (հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):

     
  3. Avatar
    Լիաննա

    Շատ շնորհակալ եմ մանրամասն մեկնաբանության համար!

     
  4. Avatar
    Կարեն

    Շնորհակալություն:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...