«

»

Dec 11 2015

Ինչպիսի՞ պայմանագրեր պետք է կնքել

Լուսի.

Կազմակերպությունը բոլոր աշխատողների հետ կնքում է նոր աշխատանքային պայմանագրեր: Ինչպիսի՞ պայմանագրեր պետք է կնքել կենսաթոշակային տարիքը լրացած անձանց հետ:

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Angela

    1.Աշխատողի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը -63 տարեկան լրանալը հիմք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար(հակառակ ցանկության դեպքում նշվում է հետևյալը` ԱՕ 113 հոդ. 1-ին մաս կետ 11).

    2.Աշխատողի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը -63 տարեկան լրանալը հիմք է աշխատանքային պայմանագրի տեսակը փոխելու համար(84-րդ հոդ. 1-ին մաս կետ 2)

     
  2. Avatar
    Մարալ Ծատրյան

    Հոդված 95.

    Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը
    1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ:
    2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:
    3. Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`
    1) ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով.
    2) համատեղությամբ աշխատանք կատարողների հետ.
    3) սեզոնային աշխատանքներ կատարողների հետ.
    4) ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ.
    5) ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ.
    6) օտարերկրացիների հետ` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով.
    7) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և վաթսուներեք տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող և վաթսունհինգ տարին լրացած անձանց հետ՝ գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...