ՀԴՄ գրանցման հայտի մեջ սխալ է թույլ տրվել

Սոնա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: ՀԴՄ-ի գրանցման հայտի մեջ սխալ է թույլ տրվել, մասնավորապես՝ գործունեության հասցեն անգլերեն տառատեսակով է գրվել: Խնդրում եմ, ասեք` ինչպե՞ս պետք է ուղղում արվի: Նոր հայտը լրացնելուց գրում է, որ տվյալ ՀԴՄ-ն արդեն գրանցված է: Արդյո՞ք պետք է ՀԴՄ-ն հանել գրանցումից և նոր հայտ ուղարկել, այն դեպքում, երբ այդ ՀԴՄ-ով արդեն մի քանի օր է գործունեություն է ծավալվել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիլի

Զանգեք հարկայինի թեժ գիծ՝ 060 54 44 44:

Մարիամ

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ աշխատելու համակարգչային ծառայություններ մատուցելու (տպագրություն) խնդրում եմ պատասխանել՝ պարտադի՞ր է ՀԴՄ ունենալ և բացելուց ինչքա՞ն ժամանակ հետո կարող եմ ՀԴՄ ունենալ:

Anushik

Հարգելի Մարիամ, կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է: ՀԴՄ անհրաժեշտ է լինելու այն ժամանակ, երբ սկսեք կանխիկ վճարումներ ընդունել:
ՀԴՄ ներդրման գրասենյակ ՊՈԱԿ-ի կողմից 4 կազմակերպություն արդեն ստացել են ՀՀ կառավարության 08.11.2012 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն, որոնք են․
• «Սմարթ Սոլուշնս» ՍՊԸ – ՀԴՄ մոդելը Pax S 900 (հեռ․ +374 60 40 00 05)
• «Իննթեք» ՍՊԸ – ՀԴՄ մոդելը VEGA 3000 (հեռ․ +374 60 50 50 70)
• «Դոկտեխնիկ» ՍՊԸ – ՀԴՄ մոդելը Paymob A90 (հեռ․ +374 10 52 59 93, +374 10 56 67 81, +374 91 00 09 28, +374 91 00 09 25)
• «Տոչ Մաստեր» ՍՊԸ – ՀԴՄ մոդելը Aisino A90 (հեռ․ +374 60 50 60 27):