«

»

Dec 14 2016

Արձակուրդայինի հաշվարկ

Մարինե.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Դիցուք աշխատողը գնում է արձակուրդ սեպտեմբերի 1-ից: Նրան անհրաժեշտ է վճարել արձակուրդային առնվազն երեք օր առաջ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169 հոդվածի համաձայն), այսինքն առնվազն օգոստոսի 28-ին: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածում նշվում է. “Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:” Խնդրում եմ պատասխանել այսպիսի հարցին. պահանջ առաջանալու պահը համարվում է սեպտեմբերի 1-ը, թե՞ օգոստոսի 28-ը: Կանխավ շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    AA

    Ասվածի իմաստը կայանում է նրանում, որ հաշվարկը չկատարվի ի վնաս աշխատողի: Նախորդող ամիսներ ասելով` հենց դա նկատի ունի, որ լրիվ ամսվա աշխատավարձը ներառվի հաշվարկում:

    Ձեր բերած օրինակում օգոստոս ամիսը մտնում է հաշվարկի մեջ, քանի որ պահանջ առաջանալու ամիսը սեպտեմբերն է: (Օրինակ, արձակուրդի դիմումը աշխատողը կարող է ներկայացնել հունիս ամսին, բայց մենք չենք կարող դա դիտարկել որպես պահանջ առաջանալու ամիս և դրան նախորդող ամիսներից հաշվարկը կատարենք):

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...