«

»

Sep 11 2019

Հարկային օրենսգրքի 117-րդ հոդված

Հեղինե Մանասյան.

Հարգելիներս, ասացեք, խնդրեմ՝ Հարկային օրենսգրքի 117-րդ հոդվածը նշանակու՞մ է արդյոք, որ ՀՀ-ում 12 000 դրամ օրապահիկ տալու դեպքում այն եկամտային հարկով չի հարկվում:

Facebook մեկնաբանություններ

6 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Արա

    Օրապահիկը սովորաբար չի համարվում աշխատողի եկամուտ, այն հանդիսանում է որոշակի հատուցում, հետևաբար աշխատողի օրապահիկից եկամտային հարկ չի պահվում:

     
  2. Avatar
    Տիգրան

    Փաստորեն եկամտային հարկով հարկվում է, քանի որ 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումների ցանկում այն նշված չի:

     
  3. Avatar
    Հայկանուշ

    Սովորաբար օրապահիկից հարկ չի գանձվում աշխատողի կողմից, սակայն այն որպես ծախս չի նվազեցվում գործատուի կողմից:

     
  4. Avatar
    Լիա

    ՀՀ ՀՕ 117-րդ հոդվածը նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 12 000 դրամից ավել գումարը եկամտից չի նվազեցվում։

     
  5. Avatar
    Ալլա

    Հոդված 147. Նվազեցվող եկամուտները (նվազեցումները)

    1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝

    12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի), Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման դեպքում Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափերը չգերազանցող գումարների սահմաններում աշխատանքային պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում՝ դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների:

     
  6. Avatar
    Լուսինե

    Այո, նշված 12 000 դրամը որպես օրապահիկ վճարելու դեպքում այն չի հարկվի եկամտային հարկով, սակայն 12 000 դրամից ավել վճարված գումարները չեն նվազեցվի շահութահարկի հաշվարկման ժամանակ և կհարկվեն եկամտային հարկով։

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...