«

»

Aug 24 2018

Նվազել է առձեռն աշխատավարձը

Աննա Ն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել, կուտակային կենսաթոշակը պարտադիր դառնալուց հետո տնօրենը հաշվարկված գումարը նվազեցրել է իմ աշխատավարձից, արդյո՞ք նման իրավունք ունի, թե՞ պետք է վերահաշվարկ կատարվեր, բարձացվեր իմ կեղտոտ աշխատավարձը և նոր հարկվեր: Եվ ևս մեկ հարց` ՍՊԸ-ն պատկանում է երեք հոգու (վարսավիրանոց), երեքից մեկը պիտի գնա ֆիզ. արձակուրդ, արդյոք հաշվարկը չի կատարվում այնպես, ինչպես վարձու աշխատողներինը: Խնդրում եմ հնարավորության դեպքում հարցերիս պատասխաններին կցեք օրեքի հղումը: Նախապես շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    Քրիստինե

    Բարև Ձեզ, Աննա: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է կազմվել Ձեր պայմանագիրը: Եթե պայմանագրում նշվել է, որ առձեռն պետք է ստանաք N գումար, ուրեմն գործատուն պետք է պահպաներ այդ N գումարը, իսկ եթե ԱՎՈՒՄ-ն է նշվել, օրինակ, M գումար, ապա ամեն ինչ ճիշտ է, և այդ դեպքում Ձեր առձեռն աշխատավարձը կնվազի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...