«

»

Apr 30 2019

Կարո՞ղ է գործատուն կրճատել աշխատավարձը

Գայանե.

Բարև Ձեզ: Ասացեք, խնդրեմ, կարո՞ղ է գործատուն կրճատել աշխատավարձը առանց համաձայնագրի և ի՞նչ հիմքով: Շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Անի

    Բարև Ձեզ, Գայանե: Աշխատանքի վարձատրության չափը թույլատրվում է փոփոխել արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում: Աշխատավարձի, ինչպես նաև աշխատանքի այլ պայմանների փոփոխության դեպքում կազմվում է համաձայնագիր, որը, համաձայնության դեպքում, ստորագրվում է աշխատողի կողմից: Առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը գործատուն կարող է փոփոխել միայն օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում, որի մասին գործատուն գրավոր ձևով պետք է ծանուցի աշխատողին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` մինչև նոր պայմանների ուժի մեջ մտնելը: Եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը չի տալիս իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար, ապա աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել: Ծանոթացեք Աշխատանքային օրենսգրքի hոդված 105. Աշխատանքի էական պայմանները փոփոխելը:

  2. Avatar
    Գայանե

    Շնորհակալություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...