«

»

Jun 27 2019

Ամենամյա արձակուրդի տրամադրում

Յուրա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցերին՝
1. դպրոցներում տնօրենն ու հաշվապահը կարո՞ղ են միաժամանակ գնալ արձակուրդ,
2. դպրոցի հավաքարարը քանի՞ օր իրավունք ունի արձակուրդ գնալու:

Նախապես շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Avatar
    Անի

    Հարգելի Յուրա, պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների ժամկետները և տևողությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը (նախարարությունը), իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը՝ այդ մասին տեղյակ պահելով պետական կառավարման լիազորված մարմնին։ Դուք պետք է որ ունենաք կանոնադրություն, որտեղ գրված լինի այդ մասին: Իսկ ընդհանրապես տնօրենը և հաշվապահը կարող են միաժամանակ գնալ արձակուրդ, եթե նրանց պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվի փոխարինողների վրա:

    Հավաքարարի հետ պետք է կնքված լինի աշխատանքային պայմանագիր, որտեղ նշված է, թե քանի օր արձակուրդ նա կարող է գնալ: Եթե նա հիմնական աշխատող է, ապա ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...