«

»

Aug 27 2019

ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Մարիամ.

Բարև ձեզ: Արտոնագրային հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտով աշխատել, ավտոտեխսպասարկման գործունեություն է: Օրենքը կարդացել եմ, բայց չեմ հանդիպել հակասությունների, օրենքի կետերին համապատասխանում է, խնդրում եմ ուղղորդել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացել:
Եթե
1. ծառայություն է մատուցում,
2. 24 միլիոնը չի գերազանցել,
3. ՀԴՄ-ի երրորդ խախտման դեպքը թույլ չի տվել,
4. հայտարարությունը ժամանակին ներկայացրել է,
կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության սուբյեկտով, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:

Facebook մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Արա

    Նախ և առաջ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ կարող են լինել Երևան քաղաքից դուրս գտնվող կազմակերպությունները: Համաձայն չեմ Ձեր նշած «ծառայություն է մատուցում» կետին: Եթե 24 միլիոնը գերազանցում է և ծառայություն է մատուցում, ապա այն չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, քանի որ ծառայություն մատուցող կազմակերպությունը ևս առևտրային կազմակերպություն է: Բացի Ձեր՝ վերը նշած կետերից առկա է ևս մեկ խնդիր. տվյալ կազմակերպությունը արդյո՞ք համարվում է առևտրի կենտրոն կամ առևտրի իրականացման վայր (դրանց սահմանումը տրվում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում), քանի որ առևտրի կենտրոնը և առևտրի իրականացման վայրը չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ:

     
    1. Avatar
      Մարիամ

      Հարգելի Արա, շնորհակալ եմ մեկնաբանության համար: Անկեղծ ասած՝ Ձեր գրած առաջին նախադասությունը թյուրիմացության մեջ է գցում, խնդրում եմ, հոդվածով և կետով ուղարկեք, նայեմ: «Երևան քաղաքի սահմաններում և սահմաններից դուրս» վերաբերում է առքուվաճառքին, Դուք նշել եք, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող են համարվել այն կազմակերպությունները, որոնք Երևանի սահմաններից դուրս են գտնվում, խնդրում եմ, կետով և հոդվածով հիմնավորեք: Ես նմանատիպ կետ հանդիպել եմ հետևյալ խմբագրությամբ՝

      Հոդված 267. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները

      5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝
      3) Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:

      Ծառայությանը սա, իմ ընկալելով, չի վերաբերում, այլ առևտրին:

       
  2. Avatar
    Արման

    Հարգելի Մարիամ, այո, կարող եք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն նշեմ, որ դեռ մինչև 2019թ․ դեկտեմբերի 31-ը գործում է «Ընտանեկան ձեռնարկատիրություն» հասկացությունը, որը ունի որոշակի տարբերություններ «Միկրոձեռնարկատիրության» հետ։

    Ինչ վերաբերում է Երևան քաղաքից դուրս գործելու պայմանին, այդ կետը ծառայություններին չի վերաբերում։

     
    1. Avatar
      Մարիամ

      Հարգելի Արման, Ձեզ նույնպես շնորհակալ եմ արձագանքելու համար, միայն թե չհասկացա՝ արտոնագրային հարկը ինչ առնչություն ուներ Ընտանեկան ձեռնարկատիրության հետ, չէ՞ որ արտոնագրի գործունեության տեսակները կարող են հարկվել միայն արտոնագրով, եթե բավարարում են պայմանները: Տեղեկացված եմ, որ ներկայիս օրենքները գործելու են մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը, և փոփոխությունները ուժի մեջ են մտնելու 2020թ. հունվարի 1-ից: Համաձայն եմ, որ Ընտանեկանը նույն ձևափոխված միկրոձեռնարկատիրությունն է: Քանի որ արտոնագիրը ուժը կորցնում է 2020թ. հունվարի 1-ից, արտոնագրով հարկվող գործունեության տեսակները այլ հարկման դաշտ են ընկնում: Կարծում եմ՝ ավտոտեխսպասարկման ծառայության հետ կապված 267-րդ հոդվածում չկան բացառող կետեր, որով տվյալ գործունեությունը չի կարող հարկվել միկրոյով, սակայն հնարավոր է՝ ինչ-որ կետ 267-րդ հոդվածում սխալ հասկացած լինեմ, միայն առևտուրն է բացառում, որ միկրոյով չի կարող հարկվել, այդ իսկ պատճառով բոլոր մասնագետների կարծիքները կարևոր են ինձ համար:

      Շնորհակալություն 😉

       

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...