«

»

Окт 04 2019

Կարո՞ղ է տնօրենը շահույթը օգտագործել անձնական նպատակների համար

Տարոն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, միակ մասնակիցը և աշխատողը տնօրենն է: Ընկերության կողմից մատուցված ծառայություններից ստացված շահույթը տնօրենը կարո՞ղ է միանգամից՝ առանց որևէ գործընթացի օգտագործել անձնական նպատակների համար: Շահաբաժին հայտարարելը պարտադի՞ր է: Նշեմ, որ աշխատող տնօրենը արդեն մեկ տարի է ընկերության հաշվից կանխիկացրել և օգտագործել է գումարները: Կա՞ օրենքի որևէ խախտում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Տիգրան
    Տիգրան

    Կարծում եմ՝ կա օրենքի խախտում, քանի որ դա պետք է ամրագրվի ընդհանուր ժողովի կամ միակ փայատիրոջ որոշմամբ, փաստաթղթավորվի, նույնիսկ դրա կանխավճարների դեպքում: Իսկ եթե ընկերությունը հայտնվի շահութահարկի դաշտում, ու էլի այդպես շարունակելը իհարկե խնդիրների առաջ կկանգնեցնի: Իսկ Դուք տարեկան բալանս և ֆինանսական արդյունքների հաշվետվություններ կազմու՞մ եք:

    1. Аватар
      Տարոն

      Բացարձակ հաշվապահություն չի վարվել, միայն շրջ. հարկ, եկամտային հաշվետվություններն են էլեկտրոնային հանձնվել: Իսկ օրենքի հղում կարո՞ղ եք տալ, որտեղ նշված է, որ պարտադիր է շահույթի բաշխումը:

  2. Аватар
    Արա

    Ուղղակի կանխիկացման ժամանակ պետք է գումարը անձնական նպատակներով օգտագործելիս ճիշտ հաշվապահական հաշիվ կիրառել՝ բարեգործություն, անհատույց օգտագործում, նվիրատվություն, ներդրում, պարգևատրման տրամադրում, հավելավճար և այլն:

  3. Аватар
    Հայկանուշ

    Կարող է, եթե նա հաշվետու չէ հիմնադիրներին կամ ժողովին, կամ եթե հիմնադիրները չեն առարկում:

  4. Տիգրան
    Տիգրան

    «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի հոդված 24, մաս 1՝

    1. Ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: Շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից:
    2. Բաշխման ենթակա շահույթը բաշխվում է ընկերության մասնակիցների միջև՝ ըստ ընկերության կանոնադրական կապիտալում նրանց բաժնեմասերի չափերի:
    4. Շահույթը բաշխվում է շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

    Նաև հոդված 25՝

    Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել ընկերության մասնակիցների միջև իր շահույթի բաշխման մասին կամ վճարել ընկերության մասնակիցներին շահույթ, որի բաշխման մասին որոշումն արդեն ընդունված է՝
    ա) մինչև ընկերության կանոնադրական կապիտալի լրիվ վճարումը.
    բ) եթե որոշման ընդունման պահին ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է նրա կանոնադրական կապիտալից և պահուստային ֆոնդից կամ այդ չափից փոքր կդառնա նման որոշման ընդունման արդյունքում.
    գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160