Անձը ցանկանում է ՍՊԸ հիմնադրել

Արման Հարությունյան.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հիմնել ՍՊԸ, որը զբաղվելու է դասավանդումներով և կոնֆերանսների կազմակերպմամբ:
1. Արդյո՞ք կարող եմ որպես օֆիս նշել Co working տարածքը:
2. Աշխատակից գրանցելուց ի՞նչ պետք է անեմ:
3. Եվ ի՞նչ հարկատեսակ է կիրառվելու այս դեպքում և ի՞նչ դրույքաչափով:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Անձը ցանկանում է ՍՊԸ հիմնադրել

  1. 1. Կարող եք նշել, բայց ավելի լավ է՝ Ձեր տան հասցեում գրանցեք:
    2. Աշխատակից գրանցելու համար ՍՊԸ-ի գրանցումից հետո հարկային հաշվետվությունների համակարգից օգտվելու հարցերը պետք է լուծեք՝ ունենալով նույնականացման քարտ ու ակտիվացված էլ. ստորագրություն, որ աշխատողի գրանցման հայտ ներկայացնել կարողանաք:
    3. Եթե մինչև 30.12.2019թ․ գրանցվեք, կընկնեք ընտանեկան ձեռնարկատիրության ռեժիմի տակ, սակայն 2020թ․-ից այն վերանում է, ավելի լավ է՝ գրանցեք 08.01.2020թ․-ից սկսած, կընկնեք միկրոձեռնարկատիրության դաշտ, քանի որ մտադիր եք զբաղվել նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ դասավանդելով: Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ պետք է վճարեք:

    0
  2. Կարող եք աշխատանքային տարածքը նշել և՛ օֆիս, և՛ իրավաբանական հասցե: Աշխատակից գրանցելուց առաջ տալիս եք աշխատանքի ընդունման հրաման, կնքում եք աշխատանքային պայմանագիր և աշխատանքի անցնելուց մեկ օր առաջ գրանցում եք էլեկտրոնային եղանակով՝ լրացնելով 79 ձևը: Կարող եք աշխատել շրջանառության հարկով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *