«

»

Jan 10 2020

Կարո՞ղ է գործատուն նվազեցնել աշխատավարձը

Անուշ.

Կարո՞ղ է արդյոք գործատուն կեղտոտ աշխատավարձը իջեցնել, որպեսզի աշխատողը ստանա նույն աշխատավարձը, որքան մինչ եկամտային հարկի սանդղակի փոփոխությունն էր: Դա օրինակա՞ն է, թե՞ ոչ: Խնդրում եմ օրենքի հղում, եթե կա:

0

Facebook մեկնաբանություններ

2 մեկնաբանություն

  1. Avatar
    Տիգրան

    Այո, կա՝ ԱՕ հոդված 105.
    1. Արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները:
    2. Աշխատանքի էական պայմաններ են աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը, տարակարգերը և պաշտոնների անվանումները, աշխատանքային պայմանագրի տեսակը, որոնց և (կամ) գործատուի փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է ծանուցի սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, բացառությամբ հետևյալ դեպքերի.
    1) հիմնական աշխատավարձի չափի և (կամ) հավելումների, հավելավճարների բարձրացման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են.
    2) օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի կրճատման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են:
    3. Առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը գործատուն կարող է փոփոխել միայն օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում, որի մասին գործատուն գրավոր ձևով պետք է ծանուցի աշխատողին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մինչև նոր պայմանների ուժի մեջ մտնելը:
    4. Աշխատողը չի կարող տեղափոխվել այնպիսի աշխատանքի, որն առողջական վիճակի բերումով նրան հակացուցված է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի եզրակացությամբ:
    5. Եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը չի տվել իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն:

    ԱՕ հոդված 115.
    Օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ:
    Կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված ծանուցման ժամկետների համեմատ ավելի երկար ժամկետներ:

    0
  2. Avatar
    Վահագն

    Աշխատանքային իրավահարաբերություններում կողմերն ազատ են ընտրելու իրենց կամքին համապատասխան վարքագիծ, պայմանով, որ այն չհակասի օրենքով սահմանված իմպերատիվ նորմերին:
    ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն սահմանվել է սկզբունք, այն է՝ յուրաքանչյուր աշխատողի` ժամանակին և ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր: Այս նորմ-սկզբունքի առավել, քան կոնկրետ կարգավորումն իր բացվածքն է ստացել ՀՀ Աշխօրի մեկ այլ հոդվածում, մասնավորապես, 179 հոդվածում, համաձայն որի, Աշխատողի ժամավճարի չափը կամ ամսական աշխատավարձը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված Աշխատավարձի ամսական և ժամավճարի նվազագույն չափերից: Իսկ դա էլ սահմանում է ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 68000 դրամ, իսկ նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն սահմանվել են Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը, մասնավորապես՝
    1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ.

    2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ.

    3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ:
    Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ Նվազագույն աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսական այլ վճարումներ (Տես՝ ՀՀ Աշխօրի 179 հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերություն):
    Եթե պահպանվում են վերը նշված բոլոր կանոնները, ուստի գործատուն և աշխատողն ազատ են իրենց միջև կնքված աշխատանքային պայմանագրում աշխատավարձը իջեցնել կամ բարձրացնել ինչպես կկամենան: Հետևաբար, եթե ցանկացած՝ աշխատավարձի փոփոխություն, որը կհանգեցնի ՀՀ օրենքի վերը նշված դրույթների խախտման, ապա դա միանշանակ կդիտվի իրավախախտում:

    1+

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...