«

»

Jan 10 2020

Որքա՞ն է ՀԴՄ չտրամադրելու համար նախատեսված տուգանքը

Գարիկ.

Բարև ձեզ!

1) Ո՞վ կարող է ասել՝ միկրոձեռնարկատիրության անցման դեպքում պետք է ամսակա՞ն հաշվետվություն ուղարկել ՊԵԿ, թե՞ եռամսյակը մեկ անգամ:

2) Եթե անցել ես միկրո հարկատեսակին և ՀԴՄ կտրոն չես տրամադրել, որքա՞ն է կազմելու տուգանքը 150 000 + 25 000, թե՞ այլ ավելի բարձր գումար: Սա ցանկանում եմ պարզել, քանզի մինչ օրս դեռ ՀԴՄ չեմ կարողանում ստանալ, չնայած արդեն կես տարուց ավել է, ինչ դիմում է ներկայացրել ՊԵԿ:

Կանխավ շնորհակալություն:

1+

Facebook մեկնաբանություններ

20 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Տիգրան

    1) Միկրոձեռնարկատիրության անցման դեպքում պետք է ամսական հաշվետվություն ուղարկել ՊԵԿ, մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ, իսկ ամսական եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու պահանջը` միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների համար պահպանվում է, գումարած սոց. վճարները ու դրոշմանիշային վճարները:
    2-րդ հարցի պատասխանը սա է, խնդիրը հասկանալի է, կտան միայն նախազգուշացում:
    ՀՕ 416-րդ հոդվածի 6-րդ մաս.
    Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից, դրամական հաշվարկներ իրականացնելու պահին և վայրում հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված, սակայն Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջներին չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության հայտնաբերման առաջին դեպքում կիրառվում է նախազգուշացում: Սույն մասով սահմանված՝ նախազգուշացման կիրառության համար հիմք հանդիսացող խախտման դեպքը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված՝ խախտման դեպքերի հաշվարկին չի մասնակցում:

    1+
    1. Avatar
      Գարիկ

      Տիգրան ջան, կներես, բայց իմ երկրորդ հարցը վերաբերում էր ոչ թե հին մակնիշի ՀԴՄ-ներով աշխատելու դեպքում տուգանքի չափերին, այլ եթե ունես նոր սերնդի՝ համապատասխան պահանջները բավարարող ՀԴՄ և կոպիտ ասած՝ չեկ չես տպել: Այդ դեպքում տուգանքը մնում է նու՞յնը՝ 175 000 դրամ, թե՞ ավելանում է՝ կապված միկրո հարկատեսակի անցնելու հետ:
      Իսկ եթե ընդհանրապես չունես ՀԴՄ, բայց կատարել ես աշխատանք և ստացել ես կանխիկ գումար, այդ դեպքում ի՞նչ տուգանք է նախատեսված միկրո հարկման դաշտում:

      Շնորհակալ կլինեմ պատասխանի համար:

      0
      1. Avatar
        Տիգրան

        Եկամտային հարկի հաշվետվությունը 189 համարի տակ է, միկրո հարկատեսակի անցնելը տուգանքի չափի հետ այնքանով կապ ունի, որ հետո, խախտումների թվից ելնելեվ, չեն թողնի մտնես միկրո հարկատեսակի ռեժիմ։ Եթե չեկ չես տպել, այդ դեպքում տուգանքը առաջին անգամ 150 000 դրամ է, հետո արդեն ոչ պակաս 300 000 դրամից, ոչ պակաս 600 000 դրամից, իսկ եթե կատարել ես աշխատանք և ստացել ես կանխիկ գումար, ապա այդ դեպքում 50 000 էլ դրամակղային գրքի վարման կանոնները խախտելու համար է տուգանք սահմանված։

        1+
        1. Avatar
          Գարիկ

          Տիգրան ջան, եթե դժվար չէ, խնդրում եմ, այս մի հարցին էլ պատասխանի: Եթե ես անցնեմ շրջ. հարկով հարկման դաշտ, կարո՞ղ եմ կատարել և՛ աշխատանք (ավտոտեխսպասարկում է), և՛ զբաղվել ավտոմասերի վաճառքով, օրինակի համար՝ եթե ինձ մոտ եկել են կալոդկա փոխելու, և ես իմ կողմից տեղադրում եմ նաև կալոդկաները, որոնք արժեն, ասենք, 10 000 դրամ, այս դեպքում ես ՀԴՄ-ի վրա եթե տպեմ, ասենք, 12 000 դրամ (10 000 + 2 000 դրամ աշխատանք) գումարի կտրոն, դա ճի՞շտ է լինում, թե՞ ինչ-որ նրբություններ կան, ասենք՝ ՀԴՄ-ի վրա պետք է երկու առանձին բաժին բացել, մեկը՝ սպասարկման, մյուսը՝ առևտրի համար, և այլն: Եվ վերջում էլ իմ հարկը պետք է հաշվեմ այդ երկու բաժինների գումարի 5 %-ի չափո՞վ, թե՞ առանձին-առանձին: Շնորհակալություն:

          0
          1. Avatar
            Տիգրան

            Շրջ. հարկով հարկման դաշտում գործելու դեպքում կարող ես և՛ ավտոտեխսպասարկումով զբաղվել, և՛ ավտոմասերի վաճառքով: Կալոդկա փոխելու դեպքում հանգիստ կարող ես ներառել նաև տեղադրման գինը, այսինքն՝ 12 000 դրամ գումարի կտրոն (10 000 + 2 000 դրամ աշխատանք), ՀԴՄ-ի վրա պետք է երկու առանձին բաժին բացել, մեկը՝ սպասարկման մասի, մյուսը՝ առևտրի համար, դա արվում է կոդերով՝ ըստ համապատասխան դասակարգիչների: Շրջ. հարկերը պետք է հաշվես առանձին-առանձին, մեկը աշխատանքի կատարում է, մյուսը՝ առևտուր: Կալոդկաների համար հարկը 5 % է՝ որպես այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ, իսկ առևտրինը 5 % է էլի, սակայն ապրանքներ ձեռք բերելու ծախսերի 4 %-ը կազմող գումարի չափով նվազեցման հնարավորությամբ: Եթե էլի հարց մնաց, կարող ես գրել կամ հանդիպել:

            1+
          2. Avatar
            Տիգրան

            Լրացում. Գարիկ, շրջ. հարկի դեպքում կա նաև շահութահարկի վճարում՝ ամսական 5 000 դրամ, եթե Ա/Ձ-ի կարգավիճակով ես:

            1+
    2. Avatar
      Գարիկ

      Բարի օր, Տիգրան ջան, չե՞ս ասի, թե ավտոտեխսպասարկման հետ կապված հարցը՝ միկրոձեռնարկատիրության մեջ մտնելու պահով, ինչ լուծում ստացավ, այն հիմա կարո՞ղ է մտնել միկրոյի տակ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

      0
      1. Avatar
        Տիգրան

        Չէ, միկրոյի տակ չի կարող, դա ես դասակարգիչով եմ նայել նաև, իսկ ՊԵԿ-ից ինձ ասացին, որ պարզաբանումները պետք է ֆին. նախը տա, ոչ թե իրենք:

        0
        1. Avatar
          Գարիկ

          Տիգրան ջան, ճիշտն ասած՝ այսօր առավոտյան հայտ եմ ներկայացրել միկրոյի տակ մտնելու համար, և հայտս ընդունվեց ՊԵԿ-ի կողմից (Հ.257): Հիմա եթե ավտոտեխսպասարկումը չի կարող մտնել միկրոյի տակ, բայց դիմումս ընդունվել է, ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ: Ի դեպ, այդ դասակարգիչ ասվածը որտե՞ղ կարելի է գտնել, ՊԵԿ-ից ինձ ասացին, որ պետք է նայել 2013թ. էկոնոմիկայի նախարարի 874 հրամանը կամ լրացումները: Դա այն է, ինչ ես փնտրու՞մ եմ, թե՞ ոչ: Շնորհակալություն:

          0
          1. Avatar
            Տիգրան

            Գարիկ ջան, դասակարգիչը փոխվել է, 2020թ.-ից նոր խմբագրությամբ է գործում, այդ հրամանում կատարվել են փոփոխություններ, եթե մեյլ տաս, կարող եմ ուղարկել կամ հղումը կտամ՝ որտեղ է: Հայտը հիմա կընդունեն, բայց հետևի, հնարավոր է՝ մինչև 20.02 կամ 20.02-ից հետո ծանուցում ստանաս, որ, ասենք, չես կարող լինել միկրոբիզնես, պետք է գործես շրջ. հարկի կամ ԱԱՀ-ի դաշտում, քանի որ համանման ծառայություն ես մատուցում, իսկ այդ ժամանակ եթե ցանկանաս գոնե ԱԱՀ դաշտում չգործել, պետք է դիմես Բողոքարկման հանձնաժողովին, հիմնավորես, ու տեսնես՝ քո օգտին որոշում կկայացնե՞ն:
            Հատուկ քեզ համար, տես ըստ դասակարգչի՝
            45.20.1 Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում
            Այս ենթադասը ներառում է`
            – ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկում և նորոգում
            – ավտոմեքենաների լվացում, փայլեցում, ներկում կամ ներկերի փոշեցրում, լուսամուտների և հողմապակիների, նստոցների նորոգում
            – դողերի և օդախցիկների նորոգում, տեղադրում, փոխարինում
            – հակաքայքայիչ մշակում
            – ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրում, եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ:
            Բացառվում է`
            – դողերի վերականգնումը (տես՝ 22.11):

            1+
        2. Avatar
          Գարիկ

          Տիգրան ջան, դու հաշվապահական ծառայություններ է՞լ ես կատարում: Եթե այո, կգրե՞ս մեյլիս` gareginstepanyan շնիկ gmail.com։

          0
          1. Avatar
            Տիգրան

            Գրել եմ:

            0
  2. Avatar
    Ալլա

    Ամսական միայն եկամտային հարկի հաշվետվությունն է, եթե ունեք աշխատող:

    1+
    1. Avatar
      Գարիկ

      Ալլա ջան, իսկ այդ հաշվետվությունը ո՞ր համարի տակ է գտնվում հարկայինի էջում: Շնորհակալություն:

      0
      1. Avatar
        Ալլա

        189. ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական։

        1+
  3. Avatar
    Արմինե

    Հարգելի գործընկերներ, իմ կարծիքով՝ Գարիկը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ ավտոտեխսպասարկման մասով, եթե իհարկե պահեստամասերի և նյութերի վաճառք չի իրականացնում:

    Հարգելի Տիգրան, կպարզաբանեք` ինչ է նշանակում “համանման ծառայություն մատուցել”, և օրենքի կոնկրետ ո՞ր կետով է սահմանափակվում ավտոտեխսպասարկման` միկրոբիզնես համարվելը:

    1+
    1. Avatar
      Տիգրան

      Արմինե, 45.20.1 Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգումը ընդգրկված է ավտոմեքենաների առևտրի հետ, որից հետո գալիս է Ավտոմեքենաների մասերի և պարագաների առևտուրը, 45.20.4 Ավտոմեքենաների լվացում, փայլեցում, ներկում և այլ համանման ծառայություններն էլ էլի նորոգման ենթադաս է, նայեք նաև ՊԵԿ իրազեկումը միկրոբիզնեսի վերաբերյալ:

      0
      1. Avatar
        Արմինե

        Տիգրան, նշված իրազեկման մեջ գրված է. Աշխատանքը կամ ծառայությունը համարվում է ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքին կամ ծառայությանը համանման, եթե այն ընդրգկված է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի այն դասում, որում ընդգրկված են համապատասխանաբար՝ տվյալ հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքը կամ ծառայությունը:

        Տվյալ դեպքում դասը “45.20 Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում” – ն է, և կապ չունի, որ այս դասը ընդգրկված է “45.1 Ավտոմեքենաների առևտուր” խմբում:

        Իսկ օրինակ “45.20.3 Ավտոմեքենաների վերասարքավորում հեղուկացված նավթային գազով աշխատելու համար” ենթադասի գործունեությունը կհամարվի համանման:

        1+
        1. Avatar
          Տիգրան

          Արմինե, իսկ չե՞ս գտնում, որ ուղեցույցի կանոնը սխալ է, դրա համար էլ տարընթերցման տեղիք է տալիս, քանի որ իրենք չեն հասկանում դասակարգչից ու 267-րդ հոդվածի կետերը թերություններ ունեն, նորմալ շարադրված չեն, դրա համար էլ խուսափել և խուսափում են պաշտոնապես պարզաբանելուց՝ ասելով՝ «թող դա ՖՆ-ն անի, մենք օրենքի կիրառող ենք», իսկ բողոքարկումների ժամանակ առաջնորդվելու են ուղեցույցով, որը իրավական ակտ չէ, ում վրա կարենան անցկացնեն:

          0
  4. Avatar
    Լիլիթ

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով
Loading...