«

»

Фев 01 2020

ԱՁ-ն ցանկանում է ապրանք ներմուծել

Հայկ.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, ցանկանում եմ ԱՁ-ով Ռուսաստանի Դաշնությունից ռուսական արտադրության կոշիկներ ներմուծել: Խնդրում եմ տեղեկացնել՝ ինչպիսի՞ վճարներ՝ պետ. տուրք, մաքսավճար, ԱԱՀ և այլն, ունեմ կատարելու, և արտադրող ընկերությունը հաշիվ-ապրանքագիրը ԱԱՀ-ո՞վ պետք է ներկայացնի, թե՞ առանց ԱԱՀ: Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Տիգրան
    Տիգրան

    Արտադրող ընկերությունը հաշիվ-ապրանքագիրը առանց ԱԱՀ պետք է ներկայացնի, ԱԱՀ-Ն այստեղ եք վճարելու, պետք է տրանսպորտային բեռնագիրը տա, արտահանման հայտարարագիրը, հաշիվ-ֆակտուրա կամ ինվոյսը, ԵՏՄ սերտիֆիկատը ապրանքի: Մաքսավճար կա, այո, մաքսայինին, բնականաբար մաքսատուրք չկա: Բացի այդ ԵՏՄ գործարքների համար պետք է օգտվեք նաև արտաքին առևտրի պորտալից, պետք է մուտքի կոդ հանեք: Տրանսպորտային որևէ կազմակերպության հետ արդեն պայմանավորվե՞լ եք:
    Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել միայն հետևյալ փաստաթղթերը՝
    1) ներմուծողի լրացրած՝ ներմուծման հարկային հայտարարագիրը,
    2) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ թղթային կրիչով (չորս օրինակից) և էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ էլեկտրոնային տարբերակով՝ հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ:

  2. Ամիկում
    Ամիկում

    Ռուսական արտադրող ընկերությունից invoice-ով ապրանքը բերում եք, կոդին համապատասխան մաքսատուրքը վճարում, արժեքին համապատասխան՝ 20 % ԱԱՀ՝ չմոռանալով ներկայացնել հարկային հայտարարագրերն ու հաշվետվությունները։
    Ձեզ համար նպատակահարմար կլինի աշխատել հարկման ընդհանուր համակարգով, որ ներմուծման ԱԱՀ-ները հաշվանցեք և ամբողջ շրջանառությունից հարկ չվճարեք։ Ուստի նախ պետք է ընտրեք, թե որ համակարգով եք աշխատելու, այստեղ էլ հարկային հաշիվներով կազմակերպել իրացումը։ Վերջում հասույթից էլ 20 % շահութահարկ եք վճարելու։ 043003060

  3. Ալլա
    Ալլա

    ԵՏՄ-ից ապրանքի ներմուծման դեպքում մաքսավճար և մաքսատուրք չկա, միայն ԱԱՀ:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160