«

»

Feb 07 2020

Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափի վերաբերյալ

Մարինա.

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, եթե գործատուն աշխատում է ժամավճարով և հիմք է ընդունել 36-ժամյա վարձատրությունը, իսկ նրա աշխատողներից ոչ մեկը 36 ժամ չեն աշխատում, այլ 18-24 ժամ, գործատուն իրավունք ունի՞ վարձատրել նրանց 680 դրամի փոխարեն 454 դրամով։

0

Facebook մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Քնարիկ Հոխանյան

    Ոչ, իրավունք չունի, Դուք պետք է նվազագույն ժամային աշխատավարձը բազմապատկեք իր աշխատած ժամերի քանակով և գրեք դա որպես աշխատավարձ՝ նշելով ժամերը:

    0
    1. Avatar
      Ամիկում

      «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով՝ նվազագույն ժամային դրույքները սահմանված են կրճատ աշխատաժամանակի համար։ Իսկ դա աշխատանքային օրենսգրքով նախատեսված է որոշակի տարիքային խմբերի, մասնագիտական խմբերի համար, որոնց համար օրենքն է երաշխիք տալիս. աշխատել սահմանված 24, 36… ժամը, բայց ստանալ նվազագույն աշխատավարձ։ Կարող եք զանգահարել՝ 043 003060, կփորձեմ մանրամասնել։

      0
  2. Avatar
    Տիգրան

    Ոչ, չեք կարող, քանի որ ըստ ԱՕ 141-րդ հոդվածի 1-ին մասի՝
    1. Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է՝
    1) աշխատողի և գործատուի համաձայնությամբ:
    2. Կողմերի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակ կարող է սահմանվել շաբաթվա աշխատանքային օրերը կամ աշխատանքային օրը (հերթափոխը) կրճատելու միջոցով կամ երկուսը միաժամանակ կիրառելով, եթե բժշկական եզրակացությամբ այլ բան նախատեսված չէ: Աշխատանքային օրվա ընթացքում ոչ լրիվ աշխատաժամանակը կարող է բաժանվել մասերի: Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված ոչ լրիվ աշխատաժամանակի տևողությունը և դրա հատկացման կարգը սահմանվում են կողմերի համաձայնությամբ և կարող են ներառվել աշխատանքային պայմանագրում:
    Ձեր գրածից էլ երևում է, որ աշխատող-գործատու կողմերին ձեռնտու է այդպես աշխատելը:

    0
  3. Avatar
    Մ.

    Աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 330 դրամ.

    աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 367 դրամ.

    աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 550 դրամ:

    0
  4. Avatar
    Էդգար

    Նվազագույն ժամավճարը ինչքա՞ն է։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...