«

»

Фев 22 2020

Ի՞նչ հարկեր է վճարելու միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող բանջարեղենի խանութը

Գոռ.

Բարև ձեզ: Ես ԱՁ եմ բացել, միկրոձեռնարկատիրություն է ձևակերպված, բանջարեղենի խանութ է, ի՞նչ հարկեր և վճարներ պետք է կատարեմ, ՀԴՄ պե՞տք է տամ:

0

2 մեկնաբանություն

  1. Ամիկում
    Ամիկում

    Եթե քաղաքում եք աշխատելու, միկրոձեռնարկատիրությամբ չեք կարող աշխատել: Այլ բան, եթե Երևան քաղաքում չեք: ԱՁ-ի մասով միայն տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար պետք է վճարել, եթե աշխատող ունեք՝ ամսական 5 000 դրամ եկամտահարկ, աշխատավարձի 2,5 %-ի չափով սոց. վճար (եթե սոց. վճար վճարող է) և 1 000 դրամ դրոշմանիշային վճար: Կարող եք զանգահարել 043003060:

    0

  2. Տիգրան
    Տիգրան

    Բանջարեղենի խանութը միկրոձեռնարկատիրության ռեժիմում կարող է գործել, եթե մարզում է, առևտրի կենտրոնում, տոնավաճառում, առևտրի կազմակերպման վայրում չի գտնվում, և տարեկան շրջանառությունը 24 մլն-ն չի անցնում: Եթե ներկայացրել եք միկրոռեժիմում գործելու հայտարարություն, ապա նշված պայմանները չբավարարելու դեպքում կստանաք ծանուցում, որ պետք է գործեք շրջ. հարկի ռեժիմում: ՀԴՄ պետք է ունենաք անպայման: Իսկ հարկերի ու վճարների մասով հստակ պատասխանելը կախված է նրանից, թե նշած պայմանների հետ կապված ինչ կասեք:

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160