«

»

Фев 27 2020

Աշխատավարձի կանխիկ վճարում 10 հոգուց ավել աշխատողների դեպքում

Հայկ․

Բարև Ձեզ։
ՍՊԸ-ն իր աշխատողների աշխատավարձերը վճարում է անկանխիկ, քանի որ 10-ից ավելի են, սակայն աշխատակիցը, որը ունի խնդիրներ ԴԱՀԿ-ի հետ, հաշվին արգելանք է դրված, ստիպված ցանկանում է կանխիկ ստանալ: Ինչպե՞ս է հնարավոր այս խնդիրը լուծել: Եթե կանխիկ ստանա, որքա՞ն կտուգանվի ընկերությունը:
Նախապես շնորհակալություն։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Տիգրան
    Տիգրան

    ՎԻՎ 169-րդ հոդված պրիմ 8`
    Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով: Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:
    Առաջին անգամ` տվյալ աշխատողի աշխատավարձի 25 տոկոսի չափով, իսկ հաջորդ անգամ` 50 տոկոսի չափով:

  2. Аватар
    Ռուզան

    Վարչական տույժ կիրառելուց հետո 1 տարվա ընթացքում՝ տուգանք գործատուի նկատմամբ 50 000-00 դրամ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41-րդ հոդված: Ճշտել եմ ԳՈՐԾՔ-ից:

  3. Ալլա
    Ալլա

    Աշխատանքի վայրից տեղեկանք եք տալիս, աշխատակիցը դիմում է գրում՝ նշելով մեջը, որ ընթացք տան տեղեկանքին, և տանում է տարածքային ԴԱՀԿ: Աշխատավարձի 30-50 %-ը ԴԱՀԿ գանձում է, մնացածը աշխատակիցը ստանում է:

  4. Անահիտ
    Անահիտ

    ԴԱՀԿ-ի հետ պայմանավորվում են. 50 %-ը պետք է փոխանցել ԴԱՀԿ, 50 %-ը՝ աշխատավարձ: Ստացվող հետևանքները վերը շարադրվեց:

  5. Аватар
    Գոհար

    Ամեն ամսվա աշխատավարձից 30 % ուղարկվում է ԴԱՀԿ, մինչև պարտքը մարվի, իրավունք չունեն ամբողջ աշխատավարձը պահել։

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160