Կստանա՞ ԱՁ-ն մայրության և երեխայի խնամքի նպաստներ

Մարուսյա.

Բարև ձեզ։ Ես ԱՁ եմ, սպասում եմ 3-րդ երեխայիս, պետական ի՞նչ նպաստներից կարող եմ օգտվել և ունե՞մ արդյոք ֆիզ. արձակուրդից օգտվելու իրավունք։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Իհարկե ունեք ֆիզ. արձակուրդից օգտվելու իրավունք, որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի, միկրոբիզնեսի ռեժիմում եթե չեք գործում: Գործունեության դադարեցում չանեք, որ լիովին օգտվեք Ձեր իրավունքներից:
Մայրության նպաստը հաշվարկելիս միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգի շրջանակում շահութահարկ վճարած, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով: Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինը նպաստը վճարում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում: Նպաստի նշանակման համար հիմք է համարվում բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստ նշանակելու համար նաև հարկային մարմնի տված` եկամուտների մասին տեղեկանքը: Հարկային մարմինը տեղեկանքը տրամադրում է անձի` տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ հարկային պարտավորությունները կատարելուց հետո:
Լիազոր մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունն է՝ կենսաթոշակայինը: Երեխայի ծնվելուց հետո հասանելիք նպաստներից իրավունք ունեք օգտվելու:
Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձն իրեն տրվող անաշխատունակության նպաստը կամ մայրության նպաստը նշանակելու և վճարելու համար իր պետական գրանցման վայրի տարածքային բաժին է ներկայացնում`
1) դիմում, որում նշվում են դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն և հարկ վճարողի հաշվառման համարը, իր անվամբ բացված` ցանկացած բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել անաշխատունակության կամ մայրության նպաստի գումարը.
2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, բժշկական հաստատության տված անաշխատունակության թերթիկը (օրենքով սահմանված դեպքում` անաշխատունակության թերթիկի լուսապատճենը).
3) հարկային մարմնի տված` ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու օրվա դրությամբ, որպես ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, իր գործունեությունն անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցրած լինելու և ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամտի (շահութահարկի), օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում` ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու տարվան նախորդող տարվա ընթացքում բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու կամ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածի, իսկ եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը` եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամտի (եկամտային հարկի) մասին տեղեկանքը` համաձայն սույն կարգով սահմանված ձևի.
5) ըստ անհրաժեշտության` մայրության նպաստ նշանակելու և վճարելու համար հարկային մարմնի տված տեղեկանքը` ժամանակավոր անաշխատունակությունը ծագելու օրվա դրությամբ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի, որպես օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված անձ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` գործունեությունը դադարեցված լինելու մասին` համաձայն սույն կարգով սահմանված ձևի:

Ամիկում

Այո, բայց ֆիզ. արձակուրդի հաշվարկը կախված է նրանից, թե ինչ հարկային համակարգում եք աշխատել: Եթե ընդհանուր հարկման համակարգով՝ նախորդ տարվա ամսական միջին եկամուտի հաշվարկով է վճարվելու: Իսկ շրջ. հարկի և միկրոձեռնարկատիրության դեպքում հիմք է ընդունվում նվազագույն աշխատավարձի (+ եկամտահարկը) 50 %-ը: