«

»

Мар 29 2020

Ի՞նչ ժամկետում է անհրաժեշտ ներկայացնել գրանցման հայտը

Արփինե.

Բարև ձեզ: Կօգնե՞ք՝ հասկանամ՝ եթե աշխատողը, հանգամանքներից ելնելով, որոշում է իր հաշվին արձակուրդ գնալ, ես քանի՞ օրյա ժամկետում կարող եմ չվճարվող արձակուրդի հայտ տալ։ Օրենքում նշվում է չվճարվող արձակուրդ և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, բայց օր չի նշվում, իմ հասկանալով՝ երեք օրվա ընթացքում:

0

3 մեկնաբանություն

  1. Մարինե
    Մարինե

    Արձակուրդի ձևակերպման կամ հաջորդ օրն էլ տվեք:

    0

  2. Տիգրան
    Տիգրան

    Գրանցման հայտը ներկայացնում եք մինչև 5-րդ կետում նշված հանգամանքներն առաջանալու ամսվա անձնավորված հաշվարկը կամ եկամտային հարկի հաշվարկը ներկայացնելը:
    Գործատուն գրանցման հայտը ներկայացնում է՝
    5) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքում:

    2+

    1. Аватар
      Արփինե

      Տիգրան ջան, այդ կետերը շատ եմ կարդացել, գիտեմ՝ աշխատողին ընդունելուց պետք է մեկ օր առաջ հայտ տալ կամ նույն օրը մինչև ժամը երկուսը կարող ենք տալ հայտ, ազատելուց՝ 3-օրյա ժամկետում, պաշտոնի փոփոխության դեպքում՝ 1-ամսյա ժամկետում, բայց չվճարվող արձակուրդի դեպքում մեկ է չեմ հասկանում։ Ամիսը վերջացել է, ես ուզում եմ չվճարվող արձակուրդ ձևակերպել, չօգտվե՞մ պարապուրդի 6-րդ կետից, կարո՞ղ եմ, կարծում եմ՝ ոչ:

      0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...