«

»

Мар 30 2020

Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ

Անի.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ եթե կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը, որը հղի է, սակայն դեկրետ գնալու է, օրինակ, 4 ամիս հետո, նա կարո՞ղ է ստանալ այդ 140 օրվա մայրության նպաստը:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

1 մեկնաբանություն

  1. Տիգրան
    Տիգրան

    Ըստ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի՝
    Գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին նպաստ նշանակում և վճարում է նրա իրավահաջորդը, իսկ լուծարման (ֆիզիկական անձ գործատուի մահվան) դեպքում՝ լիազոր մարմինը:
    Լիազոր մարմինը դա սոցապ ծառայությունն է՝ տարածքային կենսաթոշակայինը: Կարևոր է նաև, որ մինչ այդ հաշվառման կանգնած լինի կոնսուլտացիայում, որ տեղեկանք կարողանա վերցնել այդ մասին իր տվյալներով:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160